Երեւանի տարբեր փողոցներում անցկացված անհնազանդության ակցիաների ընթացքում՝ այսօր մայիսի 6–ին, ժամը 14։00–ի դրությամբ, ոստիկանական բաժիններ են բերման ենթարկվել 48 անձ։ Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայիսի 2–ից քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են անում Երեւանում եւ Հայաստանի այլ մարզերում։