f

Անկախ

Բուշ կրտսերը Զելենսկիին «մեր ժամանակի Չերչիլ» է անվանել


New York Post պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ տեսակոնֆերանսից հետո նրան «մեր ժամանակի Ուինսթոն Չերչիլ» է անվանել։ Գրում է Gazeta.ru-ն։

«Այս առավոտ ինձ համար պատիվ էր մի քանի րոպե զրուցել նախագահ Զելենսկու՝ մեր ժամանակների Ուինսթոն Չերչիլի հետ», - հրատարակությունը մեջբերում է սոցցանցում ԱՄՆ նախկին նախագահի գրառման բովանդակությունը։

Միացյալ Նահանգների 43-րդ նախագահը հավելել է, որ շնորհակալություն է հայտնել Զելենսկիին Ուկրաինան առաջնորդելու, իր օրինակի և ազատությանը նվիրվածության համար։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համեմատել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը  մինսկյան պայմանավորվածությունների վերաբերյալ ՈւՀԿ-ի  հետ։

Ավելի վաղ ինքը՝ Զելենսկին, հարցազրույցներից մեկում իրեն համեմատել էր Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ։ Զելենսկու հետ զրույցի ժամանակ նրան հարցրել են, թե ինչպես է նա՝ դերասանի կարիերա ունեցող և ոչ  զինվորական անցյալ, կարողացել գլուխ հանել Ուկրաինայի սահմանի «մղձավանջից»։ «Ռոնալդ Ռեյգանը նույնպես զինվորական չէր»,- ընդգծել է Ուկրաինայի պետության ղեկավարը՝ հավելելով, որ ինքը շատ է սիրում Ռեյգանին և հիանում է նրանով։

Աշխարհում ԱՄՆ Ջորջ Բուշ Ուկրաինա Վլադիմիր Զելենսկի համեմատություն Ուինսթոն Չերչիլ

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին