f

Անկախ

44 օրյա պատերազմի 12 հազար վիրավորից 4 հազարից պակասն է հաշմանդամի կարգավիճակ ստացել


Լրագրողիս են դիմել 2020թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներ, ովքեր խնդրելով իրենց անունները չհրապարակել, բողոքել են, որ հաշմանդամության որոշակի խմբի անդամության կարգավիճակ ստանալու համար անցկացվող բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում իրենց իրավունքները ոտնահարվում են։ 44 օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացածները բողոքում են, որ նշված փորձաքննության ընթացքում փորձաքննական հանձնաժողովների որոշմամբ իրենց հաշմանդամության խումբը 1-ին խմբի փոխարեն սահմանվում է 2-րդ խումբ, 2-րդ խմբի փոխարեն՝ 3-րդ, շատերին էլ ընդհանրապես հաշմանդամի կարգավիճակ չի տրվել։ Այրում քաղաքի բնակիչ Արսեն Մկրտումյանը գլխից ծանր վիրավորում է ստացել, սակայն նրան հաշմանդամության 3-րդ խմբի անդամության կարգավիճակ են տվել։ Հանձնաժողովների անդամները վիրավորում ստացած զինծառայողներին դա պատճառաբանում են հաշմանդամության խմբերի անդամության համար պետության կողմից սահմանված բժշկական չափորոշիչների խստացմամբ,ասելով,որ իրենք առաջնորդվում են այդ չափորոշիչներով։ Պատերազմում շատ վիրավորներ նեղվելով այդ ամենից՝ չեն ներկայանում բժշկասոցիալական փորձաքննություներ անցկացմող հանձնաժողվներ եւ հաշմանդամության որեւէ խմբի անդամի կարգավիճակ չունեն։ 2021թվականին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը հայտարարեց, որ 44 օրյա պատերազմում եղել է 12 հազար վիրավոր։

Պատերազմում վիրավորված զինծառայողները հայտնեցին, որ վերոհիշյալ խոչընդոտների պատճառով այդ 12 հազարից ներկայումս հաշմանդամի կարգավիճակ ունի 4 հազարից էլ քիչ թվով պատերազմում վիրավոր։

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ վիրավորներ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին