Newsweek պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ ծաղրել է գործող առաջնորդ Ջո Բայդենին կակազելու համար՝ պահանջելով, որպեսզի նա ճանաչողական ունակությունների թեստ հանձնի։ Գրում է Gazeta.ru-ն։
Թրամփը քննադատել է Բայդենի ելույթի ոճը մայիսի 6-ին Փենսիլվանիա նահանգի Գրինսբուրգ քաղաքում «Save America» ցույցի ժամանակ:
Քաղաքական գործիչն ասել է, որ Բայդենը «պատկերացում չունի, թե ինչ է կատարվում» և «ձեռքերը սեղմում է օդում, մինչդեռ Վլադիմիր Պուտինը անընդհատ խոսում է միջուկային զենքի մասին»։
Հանրահավաքի ժամանակ Թրամփը ցույց է տվել մի քանի տեսանյութ, որտեղ Բայդենը կակազում է։
Տեսանյութերը մակագրվել են «թույլ», «անպատրաստ», «անկարող» և «անկայուն»։
«Ջո Բայդենը պետք է վերջապես պարզաբանի այս հարցը։ Չեմ կարծում, որ մենք իսկապես պետք է իմանանք պատասխանը, քանի որ մենք արդեն գիտենք այն <...>»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի դատարանը նախկինում մերժել էր Թրամփի հայցն ընդդեմ թվիթերի՝ նրա հաշիվները վերականգնելու պահանջով սոցիալական ցանցում և փոխհատուցել դրանց արգելափակումից առաջացած վնասը։