Կանաչ սոխի երիտասարդ ընձյուղների օգտագործումը ուժեղացնում է օրգանիզմի իմունային համակարգը և դրականորեն ազդում բերանի խոռոչի առողջության վրա։ Այդ մասին հայտարարել է սննդաբան Նատալյա Գերասիմովան։ Գրում է Gazeta.ru-ն։
Կանաչ սոխը պարունակում է մեծ քանակությամբ միկրոտարրեր և վիտամիններ, որոնք բուժում են օրգանիզմը։ Բանջարեղենի մեջ պարունակվող ցինկի բավարար քանակությունը այն դարձնում է բնական հակաբիոտիկ, իսկ վիտամին C-ն ամրացնում է արյան անոթների պատերը և աջակցում իմունային համակարգին:
«Վիտամին C-ն բարձրացնում է իմունիտետը, ուստի կանաչ սոխը հատկապես արդյունավետ է սեզոնային մրսածության, գրիպի, ավիտամինոզի դեպքում: Բացի այդ, այն ախտահանում է բերանի խոռոչը, նվազեցնում է կարիեսի ու ստոմատիտի առաջացման վտանգը»,- ընդգծել է բժիշկը։
Գերասիմովան նշել է, որ աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողները պետք է հրաժարվեն կանաչ սոխից։ Բանջարեղենը կվնասի նաեւ ասթմատիկներին՝ կանաչ սոխը գրգռում է շնչառական համակարգը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անվանվել են ելակի մեջ նիտրատների բարձր պարունակության նշանները։