f

Անկախ

Երբ Դիմադրության շարժման կողմնակիցներն ու Ֆրանսիայի հրապարակը չեն հանդիպում


Ես, որպես Դիմադրության շարժման երթերի ու հանրահավաքների ակտիվ մասնակից մի քանի հարց ունեմ, որոնց պատասխանները մինչ այսօր չեմ ստացել (թեև շարունակում եմ դուրս գալ փողոց և պայքարել):

1) Ո՞րն է, ըստ շարժման առաջնորդների, փողոց դուրս եկածների այն կրիտիկական թիվը, որն անհրաժեշտ է Փաշինյանի հրաժարականի համար։ 40, 50, 60, 100 հազա՞ր։ Ըստ Վազգեն Մանուկյանի, օրինակ, 100 հազար էլ դուրս գա, Փաշինյանը հրաժարական չի տա, և ուրեմն պետք է փոխել մեթոդները։ Իսկ ի՞նչ են ասում այս շարժման ղեկավարները։ Ո՞րն է այն նշաձողը, որին հասնելիս մենք կկարողանանք հնարավորինս խուսափել բախումներից ու փոխենք իշխանությունը։ Կա՞ն նման հաշվարկներ։

2) Ինչու՞ ենք անտեսում սոցիալական բաղադրիչը։ Ինչու՞ չենք խոսում սոցիալական խնդիրների մասին ու դրանց լուծումներ առաջարկում։ Անվտանգության և բնաջնջման վտանգը հանեց փողոց ճիշտ այնքան, որքան հանեց։ Դա ազգային խնդիրներն են։ Բայց անգամ տեսությունն է ասում, որ ամենացավոտ կետերը հենց ինդիվիդուալ ու խմբային շահերն են, որոնք և հանդիսանում են ակտիվ գործողությունների շարժառիթ։

3) Որո՞նք են այն թիրախային խմբերը, որոնց հետ մենք կարող ենք աշխատել, և որքան տոկոս են նրանք կազմում երկրի բնակչության ընդհանուր թվից (Փաշինյանը, օրինակ, 2018 թվականին շատ հստակ ընտրել է այն զանգվածը, որի հետ աշխատել է և որը, на минуточку, կազմում էր մոտ 800 հազար): Ինչու՞ չենք խոսում գյուղացիների խնդիրներից, ուսուցիչների, բժիշկների, ուսանողների (արդարության համար նշեմ, որ բարձրացվել է, օրինակ, բալային համակարգի հարցը, բայց դա քիչ է): Ինչու՞ չենք բացատրում, որ եթե խանութի տերը, որը մանր բիզնեսի ներկայացուցիչ է, մի պահ փակի իր կրպակն ու գա հանրահավաքին, ապա հետագայում այդ կորցրած, ենթադրենք, 20-30 հազարը կկոմպենսացվեն, օրինակ, հարկային բեռի նվազմամբ։

4) Ո՞րն է այն վերջնաժամկետը, որից հետո, հաշվի առնելով մի շարք միջազգային պայմանագրեր ու գործընթացներ, պայքարը դառնում է, պայմանական ասած, անիմաստ, քանի որ հանձնվել են տարածքներ, կնքվել նոր պայմանագրեր և այլն։

5) Ի՞նչ հանդիպումներ են ունենում գործող իշխանությունների ներկայացուցիչները, ինչի մասին են բանակցում և ինչ հետեւանքների դա կարող է բերել։

Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները պետք է տրվեն, որպեսզի Դիմադրության շարժման բոլոր կողմնակիցները վերջապես միաժամանակ հանդիպեն մեկ վայրում՝ Ֆրանսիայի հրապարակում, և փոխեն ստեղծված քաղաքական իրավիճակը, կասեցնելով երկրի կործանումը։

 

Նինա Մարգարյան ՖԲ Գրառում ֆրանսիայի հրապարակ Դիմադրության շարժում Հայաստան

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Ավելին
Ավելին