f

Անկախ

Երբ խաղը մի դարպասի վրա է, ես չգիտեմ՝ ի՞նչ անաչառության մասին է խոսքը. Տիրան Խաչատրյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին


Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ երբ կլինի անկողմնակալ հանձնաժողով, կգնանք և համապատասխան աջակցություն կցուցաբերենք. երբ խաղը մի դարպասի վրա է և մի դարպասապահի դիմաց մի թիմ է խաղում, ես չգիտեմ՝ ի՞նչ անաչառ, անկողմնակալ կարող է լինել: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ պատասխանելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու մասին լրագրողի հարցին:

Գեներալը նման իրավիճակում անիմաստ համարեց հանձնաժողովում ինչ-որ գործընթացի մասնակցելը, բայց որոշակի իրավիճակում չբացառեց, որ հրավերի դեպքում կգնա 44-օրյա պատերազմի հանգամանքների պարզման նպատակով ստաղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին:

«Եթե ես պետք է գնամ, այնտեղ պարզաբանումներ տամ եւ դա որեւէ իմաստ նպատակ չհետապնդի, հետագա ազդեցություն այդ ամբողջի վրա չունենա, իմ գնալու իմաստը ո՞րն է լինելու»,-ասաց Խաչատրյանը և  հավելեց, որ եթե իր ներկայացրած փաստերն  ինչ-որ չափով օգուտ կտան, ապա կգնա:

Գեներալը նաև տեղեկացրեց, որ տարբեր գործերի հետ կապված իրեն կանչել են քննչական կոմիտեև և կախված իր զբաղեցրած պաշտոնից, գործընթացներին անմիջական մասնակցությունից, տրված բոլոր հարցերին պատասխանել է:

Հարցին, թե ԱԺ-ում իր ներկայացրած փաստերը կօգնեն հասարակությանը պատերազմական իրավիճակի մասին պատկերացում կազմել՝ Տիրան Խաչատրյանը հայտնեց, որ չի օգնի, քանի որ իր տված տեղեկությունները չեն հրապարակվի:

«ԱԺ քննիչ հանձնաժողովում իմ ներկայացրած  ոչնչից էլ հասարակությունը չի տեղեկանալու, գաղտնիության ռեժիմը թույլ չի տալու, որ հրապարակվեն ասածներս, նույնիսկ եթե նկարահանվում, ձայնագրվում կամ մեքենագրվում է, միևնույնն է՝ մնալու է այդ պատերի ներսում»,-հայտնեց գեներալը՝ շեշտելով, որ իր ունեցած տեղեկություններն հույժ գաղտնի են:

ԳՇ պետի նախկին տեղակալը հայտնեց, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի և իրավապահ մարմինների գործողությունները տարբեր են, որ իրավապահ մարմիններում կան կողմեր, փաստաբաններ և իր տված տեղեկությունները երկու կողմի համար են, իրենք կորոշեն ինչպես օգտագործեն:

Տիրան Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ իրեն իրավապահ մարմիններ հրավիրել են վկայի կարգավիճակում:

Հայաստան Տիրան Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Ավելին
Ավելին