f

Անկախ

«Օգտագործե՛ք պատմական հնարավորությունը»․ Կարին Տոնոյանը դիմում է նախկին նախագահներին


Անկախ-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ, «Համախմբում» շարժման անդամ Կարին Տոնոյանը, խոսելով Ֆրանսիայի հրապարակում ծավալված շարժման հաջողության մասին, ներկայացրեց այն պայմանները, որոնց շնորհիվ շարժումը մեծ թափ կստանա ու կհասնի իր նպատակին։ Դա, ըստ նրա, առաջին հերթին կախված է նախկին նախագահներից, որոնք պիտի օգնեն ազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, բայց նաև չպետք է փորձեն իրենք գալ իշխանության։

-Տիկին Տոնոյան, Դուք վայր դրեցիք Ձեր կուսակցական դրոշը և ստեղծեցիք «Համախմբում» շարժումը՝ կոչ անելով բոլորին համախմբվել և համատեղ ուժերով հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Համախմբում որոշակի իմաստով տեղի ունեցավ, բայց խնդիրը դեռևս լուծված չէ։ Շատերը չեն միանում շարժմանը՝ հարց բարձրացնելով՝ ենթադրենք Փաշինյանին հեռացրեցինք և պատժեցինք, ո՞րն է լինելու Հայաստանի հետագա ճանապարհը։

-Մեր կողմից այդ ճանապարհը հստակ ներկայացվել է։ Մենք ասել ենք, որ ժամանակավոր կառավարություն պետք է ձևավորվի վստահելի անձանցից, և որ այդ կառավարության մեջ չպետք է լինի նախկին նախագահներից և ոչ մեկը։ Եվ վերջերս նաև Իշխան Սաղաթելյանը բեմից հայտարարեց, որ ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն, որի մեջ չեն լինելու քոչարյանականներ, սարգսյանականներ և այլն։

Մենք հիմա նաև խորհուրդ ենք տալիս շարժման կազմակերպիչներին, բեմից ելույթ ունեցողներին՝ մարդկանց ներկայացնել ավելի հստակ ծրագիր, որպեսզի ժողովուրդն իմանա, թե ինչու է դուրս գալիս փողոց, ի վերջո իր պայքարի արդյունքը կամ իր հաղթանակ պտուղը ո՞րն է լինելու։ Դա՛ պետք է ներկայացվի ժողովրդին, եթե ուզում ենք, որպեսզի շատ մարդ դուրս գա փողոց, և շարժումը հաղթանակով օծվի։  

-Այս հարցերն ընդդիմության ներսում քննարկվո՞ւմ են, Դուք Ձեր ասելիքը տեղ հասցնու՞մ եք։

-Մեր շարժման անդամները շփվում են ընդդիմության մյուս ներկայացուցիչների հետ, փորձում են նաև օգնել, աջակցել, ինչ-որ պայմաններ առաջարկել։ Ես անձամբ չեմ մասնակցում այդ քննարկումներին, ավելին ասեմ, իմ բաց խոսակցութան համար նաև նկատում եմ, որ այս կամ այն ուժերին պատկանող լրատվամիջոցները խուսափում են իմ խոսքից, որովհետև այդ խոսքը գուցե ձեռնտու չէ նաև իրենց։ Բայց ես այնուամենայնիվ իմ ասելիքը փորձում եմ տեղ հասցնել։

-Ո՞րն է այդ ասելիքը, կարող եք նաև այս հարթակով դա ներկայացնել։

-Իմ ասելիքը հետևյալն է՝ բոլոր նրանք, ովքեր այս տարիներին ղեկավարել են Հայաստանը, մեծ հաշվով ձախողել են։ Դա փաստ է։ 30 տարվա կառավարման համակարգն ապացուցեց, որ այն փտած և թունավոր համակարգ էր, որը տվեց միայն մեկ պտուղ՝ Նիկոլ Փաշինյան։ Այդ համակարգն այլևս չպետք է գործի Հայաստանում։ Հայաստանը պետք է իր ստեղծած նոր, ազգային համակագով առաջնորդվի, պետք է գան նոր դեմքեր՝ կարող, իրենց հայրենիքը պաշտող, ոչ թե պարզապես սիրող, պետք է գան նվիրյալներ, որոնք գիտակցում են, որ այս պահին Հայաստանի ղեկը ստանձնելն անձնազոհություն է և իրենք պատրաստ են այդ անձնազոհությանը։

Ասում են՝ նախկին ղեկավարների շնորհիվ մենք հաղաթանակ ենք կերտել։ Այո, շնորհակալ ենք այդ հաղթանակի համար, բայց նրանք արել են սխալներ, որոնց հետևանքով ենք նաև կորցրել իրենց իսկ հաղթանակը և այսօր ժողովրդին բերել հասցրել ենք նույն զրոյական կետին, դեռ մի բան էլ ավելի դժբախտացած վիճակում։ Հետևաբար իրենք պիտի գիտակցեն իրենց սխալները և հրապարակավ հայտարարեն, որ պատրաստ են առավելագույնս աջակցել շարժմանը՝ թե՛ իրենց նյութական ռեսուրսներով, որոնք ստեղծել են նաև այդ կառավարման տարիներին, թե՛ մարդկային ռեսուրսներով, թե՛ ինֆորմացիոն ռեսուրսներով, բայց նաև պիտի հավաստիացնեն, որ ո՛չ իրենք և ո՛չ էլ իրեն վերնախավում գտնվողներն այլևս իշխանության գալու հավակնություն չունեն։ Դա կլինի իրենց հայրենասիրության լավագույն ապացույցը։ Թող իրենց սխալների համար վճարեն նրանով, որ իրենց ռեսուրսները ներդնեն այսօրվանից ազգային պետություն կառուցելու գործին։ Սա է իմ խնդրանքն ու պահանջը մեր բոլոր նախկին ղեկավարներին։

Ազգային համերաշխությունը հնարավոր է միայն այդ դեպքում։ Մենք ապագա սերունդներից խլել ենք երջանիկ հայրենիք ունենալու իրավունքը։ Հայաստանը պիտի լինի անկախ, ինքնիշխան և հզոր պետություն։ Ես կոչ եմ անում նախկին ղեկավարներին՝ արե՛ք այդ քայլը։ Դուք ունեք պատմական հնարավորություն՝ պատմության մեջ մնալու որպես դարձի եկած և ձեր ժողովրդին, ձեր պետությանը վերածնվելու շանս տված ղեկավարներ։ Օգտագործե՛ք պատմական այս հնարավորությունը։

-Նիկոլ Փաշինյանը մարդկանց խոստանում է խաղաղություն, հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ, սահմանների բացում, որը հրապուրիչ է հասարակության լայն զանգվածների համար։ Ի՞նչ է խոստանում ընդդիմությունը։

-Նախ մենք այն սերունդն ենք, որ սովետական պայմաներում տեսել ենք այդ «խաղաղությունը» և գիտենք, թե ինչպես էր մեր երկիրը գրավվում ադրբեջանցիների կողմից առանց տանկերի, ինչպես Ալիևն է ասում։ Յուրաքանչյուր հայկական գյուղի կողքին երկու ադրբեջանական գյուղ էին ստեղծում, էլ չեմ ասում, որ մարզեր կային, որտեղ ավելի շատ թուրք էր ապրում, քան հայ։ Այդ խաղաղության պայմաններում Հայաստանը բառիս բուն իմաստով թրքացվում էր։ Եվ պետք է նշել, որ Արցախյան առաջին պատերազմի ամենամեծ հաթանակը եղել է այն, որ Հայաստանը մաքրվել է թուրքերից։

Հիշում եմ՝ այն տարիներին, երբ գնում էինք Ջերմուկում հանգստանալու, գյուղերից մեկում մի ադրբեջանցի կին կար, որից մածուն էինք գնում։ Ամեն տարի այդ կինը հղի էր։ Մի անգամ հարցրինք՝ մեղք չե՞ս, ամեն տարի մի երեխա ես ունենում, ասաց՝ մեզ վճարում են։ Հարցրինք՝ ո՞վ է վճարում, ասաց՝ Բաքվից։ Այսինքն, Նիկոլի երազած այդ խաղաղության պայմանները բերելու են մի բանի՝ նախ Արցախն է հայաթափվելու, հետո՝ Հայաստանը։ Ինքնախաբկանքո՞վ ենք նորից ապրելու։

-Իսկ ինչպե՞ս եք տեսնում Արցախյան հակամարտության կարգավորման ճանապարհը, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքը։ Մարդիկ այս հարցերի պատասխանն ուզում են լսել ընդդիմությունից։ Եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա, Հայաստանում գա ազգային իշխանություն, այդ հարցերն ինչպե՞ս են լուծվելու։

-Այդ հարցերը լուծելու համար կա շատ կարճ ճանապարհ, Պերճ Զեյթունցյանը վաղուց տվել է դրա պատասխանը․ «Ուզում ես վրեժ լուծել թուրքերից, Թուրքիայի քթի տակ ստեղծիր հզոր Հայաստան և թելադրիր»։ Միակ ճանապարհը հզորանալն է, հենց դրա համար պետք է լինի ազգային իշխանություն, որը գիտի իր պատմությունը, գիտի իր ազգային հզորության ակունքները։ Ցավոք, այն մարդիկ, որոնք այս տարիներին ղեկավարել են Հայաստանը, անտեղյակ են եղել դրան, միշտ համարել են, որ մենք թույլ ենք։ Եվ այդ մարդիկ չէին կարող Հայաստանը հզորացնել։ Դրա համար օրապահանջ խնդիր է, որ Հայաստանում իշխանության գան ազգային մարդիկ, ազգային ասելով ի նկատի ունեմ նախևառաջ ինքնաճանաչողությունը, մարդիկ, որոնք գիտեն մեր արժեքը։

30 տարի մենք նման ենք եղել այն մարդուն, որն ունի տաղանդ, բայց ոչնչի չի հասել, քանի որ չի հետաքրքրվել իրենով, չի իմացել իր ներուժի մասին, միշտ վախեցել է։ Երբ Հայաստանի ղեկին կլինեն իսկապես ազգային ուժեր, որոնք կզբաղվեն Հայաստանն ուժեղացնելով, այդ ժամանակ մենք կկարողանանք հավասարը հավասարի հետ և առանց միջնորդների նստել ու խոսել հարևանների հետ։

-Բայց այդ հարևանները մեզ ժամանակ կտա՞ն հզորանալու։

-Ես գուցե հիմա սենսացիոն բան ասեմ, բայց վստահ եմ, որ հնարավոր է 5 տարում այնքան ամուր հիմք դնել, որ կարողանանք բանակցել մեզ շահեկան դիրքերից։ Իսկ 20 տարի հետո կարող ենք այս տարածաշրջանում թելադրող լինել։ Մի մոռացեք՝ մենք խաչմերուկ ենք, և դա մեր առավելությունն է, որը մենք դարձրել ենք թերություն։ Հայկ Ասատրյանը փայլուն է ասել մեր առավելության մասին՝ աստված մեզ շնորհել է աշխարհի բնական ամրոցներից մեկը՝ լեռնային այս կղզին, որն ինքն իրենով բերդ է։ Մենք չգնահատեցինք մեր առավելությունը, իջանք և զիջեցինք մեր բերդը։ Հիմա պիտի վերագնահատենք դա, պիտի հասկանանք, որ այս խաչմերուկի բանալին մեր ձեռքին է և գոնե մի անգամ այդ բանալուց պիտի օգտվենք մենք և ոչ թե ուրիշները։ Ամեն անգամ չի, որ մենք պիտի մանրադրամ դառնանք։

Այս պատերազմում մենք դարձանք մանրադրամ գերտերությունների ձեռքին։ Երբ որ մենք մեր գինը կհասկանանք և ինքներս մեզ հետ ազնիվ կլինենք, այդ ժամանակ կհաղթենք։ Այսօր Հայաստանին երեք կարևոր բան է պետք՝ բարոյականություն, ազնվություն և արդարադատություն։ Երբ որ գա իշխանություն, որը կկարողանա առերեսվել այս երեքի հետ, մենք կունենանք հայկական հրաշքը։

-Տիկին Տոնոյան, Մայիսի 9-ի առթիվ մեր գլխավոր ուղերձը ո՞րը պետք է լինի՝ ուղղված ժողովրդին, հատկապես երիտասարդությանը։

-Մայիսի 9-ի հիմնական ասելիքը պետք է լինի հետևյալը՝ նայի՛ր Շուշիին և սկսիր քայլել դեպի Շուշի։ Այդ քայլելը երկար է տևելու՝ սկսած Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց, ձերբակալելուց, մեր անվտանգության համակարգն ի մի բերելուց, մեր բանակի վերակերտումից, ազգային կրթական համակարգի ստեղծումից (քանի որ այս ամենը մեր քանդված կրթական համակարգի հետևանքն էր), ազգային կառավարման համակարգի հիմնադրումից։

Երիտասարդությունը պիտի դա հասկանա, և դրա կերտման գագաթնակետը պիտի դառնա Շուշիի վերադարձն ու Արցախի վերամիավորումը Հայաստանին։

Այն, որ այսօր Արցախում Խորհրդային միության դրոշը գրկած ման էին գալիս, դա ուղղակի անարգանք էր մեր զավակների՝ դեռևս չչորացած արյան նկատմամբ։ Միգուցե հենց դրա՞ համար էր կազմակերպված այս պատերազմը, որ ի վերջո իրականանա ոմանց երազանքը՝ Արցախի միացումը Ռուսաստանին կամ գուցե ավելի մեծ երազանքը՝ Հայաստանի միացումը Ռուսաստանին։

Հայաստանը պիտի անկախ մնա, և Արցախը պիտի վերադառնա մեզ։ Գուցե ես չտեսնեմ դա, բայց ես հավատացած եմ, որ մեր զավակների թափած արյունը զուր չի կորչելու տիեզերքում, և նրանց երազանքն անպայման մի օր իրականանալու է։ Իսկ մեր զավակների երազանքը Հայաստանն էր՝ Արցախի հետ վերամիավորված, որն այլևս պիտի նայեր Կարսին ու Նախիջևանին, հետո պիտի նայեր ավելի հեռուները։

Համենայնդեպս իմ կրթած սերունդը երբևէ չի մոռանալու իր հայրենիքի մասին։ Պատմության մեջ մարդիկ հազարավոր տարիներ երազել են իրենց կորցրած հայրենիքի մասին ու վերադարձրել են։ Մենք ընդամենը 100 տարի է, որ կորցրել եք մեր հայրենիքի մեծ մասը և ընդամենը երկու տարի է, որ կորցրել ենք Արցախը։ Հիմա արդեն հաշտվում ենք այդ փաստի հետ և ուզում ենք թաղե՞լ մեր երազանքը։ Ո՛չ, չի՛ ստացվելու։ Միշտ էլ այս ժողովրդի մեջ կլինեն մարդիկ, որոնք այդ երազանքն անթեղած կրակի միջից բոցկլտոց կդարձնեն և այդ խարույկով կայրեն բոլորի սրտերը։

Կարին Տոնոյան կոչ Հայաստան Արցախ խմբագրի ընտրանի

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին