f

Անկախ

Քրեական իրավունքում «պրովակացիա» հասկացություն կա, սա այդ դեպքն է․ Վարդևանյանը՝ Գյումրիում տարեցներին ծեծելու մասին


Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած միջադեպի իրավական և բարոյական կողմերին։

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Օրվա իշխանությունները որոշել էին որպես հենց սադրիչ ներգրավել մի քանի տարեց մարդկանց, մեր ծնողի կամ պապիկների հասակի մարդկանց: Իրավիճակը ճիշտ հասկանալու համար մի քանի առանցքային փաստական տվյալ եմ նշում. ավագ սերնդի մեր հայրենակիցները հրապարակ էին եկել հավկիթներով:

Դրանցով հարվածել են տղաների մեքենային ու ամենատգեղ, անբացատրելի հայհոյանքներ էին տվել: Հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքին, միայն այս չորս հայրենակիցը նման վարքագծի նախապես կազմակերպված դիտավորությամբ ու վարքագծով էին: Տղաները, երբ մոտեցել են, այդ անբացատրելի հայհոյանքներով վարքագիծն ավելի ինտենսիվ է դարձել: Քրեական իրավունքում գործողության պրովոկացիա հասկացություն կա, սա հենց այդ դեպքն է:

Հարց է չէ՞ առաջանում՝ ինչը պետք է դրդեր ավագ սերնդի մեր՝ անկախ քաղաքական հայացքներից սիրելի հայրենակիցներին, պատերազմի մասնակից, բարձրագույն կրթությամբ, հայրենասեր տղերքի, ովքեր շատ ակտիվ են «Դիմադրության» շարժման մեջ, նման հայհոյանքներ տալ, նախապես պատրաստված հավկիթներով հարվածելով` բացառապես սադրանքը, քրեական գործերի հարուցման հիմքեր ստեղծելն ու առհասարակ նորից սևերի ու սպիտակների բաժանումը:

Միանշանակ է նաև, որ բռնությունը երբեք ընդունելի չէ, անընդունելի է, անկախ նրանից դիմացինդ հայ տարեց, թե երիտասարդ է, կամ այլ հատկանիշներ: Օրինակ, երբ ՊՊԾ աշխատողները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ԱԺ-ում երիտասարդ կին պատգամավորի մարմնական վնասվածք էին հասցնում, ինքը խրախուսեց այդ վարքագիծը, ինքը խրախուսեց հղի կնոջ վրաերթի ու դեպքի վայրը լքելու վարքագիծը: Չի կարող լինել նման պառակտող քաղաքականություն:

Չեմ կարող չնշել, որ ոստիկանության բավարար ուժերի առկայության դեպքում մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն այդպիսի վարքագծի դեպքում (միայն հավկիթ բերելը բավարար է) բերման էին ենթարկվելու, իսկ հայհոյանքների դեպքում իրենց նկատմամբ ուժ էլ կկիրառվեր, այսինքն՝ այս ցավալի դեպքը չէր լինի, բայց ոստիկանական ուժերը Երևանում են:

Հիշենք, քանի դեպք է եղել իշխանական թիմի խուլիգանական վարքագծի, որոնց համար նույնիսկ բերման չեն ենթարկվել: Երկակի ստանդարտներ չեն լինելու: Մենք ունենալու ենք ազգային համերաշխություն և վերջ»,-գրել է Վարդևանյանը։

Հայաստան Արամ Վարդևանյան ՖԲ Գրառում

Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Ավելին
Ավելին