f

Անկախ

Վեց երկրների ճանաչված գիտնականները Հայաստանում նոր տեսակի թիթեռներ և միջատներ են հայտնաբերում


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցությամբ այս օրերին Հայաստան են ժամանել ութ միջազգային ճանաչում ունեցող միջատաբաններ Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Սլովակիայից։ Նրանք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում իրականացնում են հետազոտական աշխատանքներ՝ ուղղված Հայաստանում նոր տեսակի թիթեռների և միջատների հայտնաբերմանը։

Հիմնադրամից հայտնում են, որ գիտնականներից մի քանիսը Հայաստանում արդեն եղել են, մյուսները փաստում են՝ Հայաստան մշտապես երազել են այցելել։ Նախորդ այցի ընթացքում այստեղ հայտնաբերել են բացառիկ թիթեռների, որոնց հասցրել են գրանցել համաշխարհային գանձարանում։ Տպավորված են հայկական հյուրընկալությամբ և, իհարկե, բնությամբ։

«Մեզ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես է իրականացվում վայրի բնության պահպանությունը Հայաստանում։ Այստեղ գտել ենք կենսաբազմազանություն, որը դժվար է գտնել Եվրոպայում։ Ուրախ ենք, որ կարող ենք օգնել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի  մասնագետներին մոնիթորինգ իրականացնելու հարցում, բացահայտել տեղեկատվություն այն տեսակների վերաբերյալ, որոնք առկա են տարածաշրջանում։ Այս պահպանության տարածքն ասես Հայաստանի գանձարանն է․Գերմանիայում մենք նման մեծ տարածք չունենք», -նշում է պրոֆեսոր, դոկտոր Հարթմուտ Ռովերիքը Գերմանիայից։ Ասում է՝ գիտնականները նպատակադրված են պարբերաբար գալ Հայաստան՝ տարբեր եղանակներին։

Լիտվայից Պովիլաս Իվինսկիսը 30 տարի առաջ է այստեղ եղել, հետաքրքված է, թե ինչպես է փոխվել ամեն ինչ երկրում։ Փաստում է՝ կախված եղանակից՝ կենդանական աշխարհը փոխվում է, իսկ Հայաստանում շատ նոր տեսակներ են գտել։

Դանիայից Բյարնե Սկուլեն, բացի գիտական ուսումնասիրություններից, շատ է սիրում միջատների լուսանկարներ անել։

Սլովակիայից Ժդենո Տոկարն էլ խոստովանում է՝ իր երազանքն է եղել Հայաստան գալը։ Ուսանողական տարիներին պետք է գար, սակայն չստացվեց։ Արդեն 45 տարի փոքր թիթեռներ է հավաքում և ուսումնասիրություններ կատարում։ Փաստում է՝ նոր ցեղատեսակներ հայտնաբերելուն պես պետք է հասկանան՝ ինչ անուն ընտրել։ Սովորաբար, նոր տեսակներին անվանակոչում են ըստ տարածքի, ըստ բույսի կամ էլ հայտնագործողի ու նրա կնոջ անունով։ Օրինակ, Լատվիայից Նիկոլայ Սավենկովը թիթեռներից մեկն անվանել է իր կնոջ պատվին։ Վերջինս փաստում է՝ նախորդ այցի ընթացքում 10 նոր տեսակ էին հայտնաբերել Հայաստանում։

Այս պահին գիտնականների աշխատանքները շարունակվում են, և նրանք լիահույս են նոր տեսակներ հայտնաբերելու և միջազգային գանձարանում դրանք ավելացնելու հարցում։

Հայաստան Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին