f

Անկախ

Այդ «խեղճ ծերունիները» հավաքագրված էին քպ-ի տեղական գրասենյակի կողմից. Արթուր Ղազինյան


Երեկ տարածվեց մի տեսանյութ, որտեղ ընդհարվում են մի քանի երիտասարդներ և պատկառելի տարիքի անձիք, որոնց քպ-ականները անվանեցին «խեղճ ծերունիներ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես անձամբ միջադեպին ներկա չեմ եղել, բայց նախորդ օրը, դեպի Վանաձոր կատարած ավտոերթի ընթացքում ականատես եմ եղել նմանօրինակ տեսարանի:

Ապարանի կենտրոնում, ճանապարհի եզրին հավաքված էին երկու տասնյակի հասնող «խեղճ ծերունիներ», որոնք ավտոերթի մասնակիցների հասցեին հնչեցնում էին վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ, մի քանիսի ձեռքին քարեր էին, ցույց էին տալիս մատի կոմբինացիաներ:

Մի խոսքով «խեղճ ծերունիների» դիմակով լկտի ու սանձարձակ սադրիչներ:

Մեր կողքին կանգնած մարզի ոստիկանապետին մատնացույց արեցի դրանց պահվածքը և պահանջեցի հեռացնել ճանապարհից՝ ընդհարումից խուսափելու համար: Ոստիկանապետը նրանց ուղղությամբ ուղարկեց 3 ոստիկան, որոնք միացան «ծերունի ավազակներին», կանգնեցին նրանց կողքին ու լուռ հետևում էին, թե ինչպես են այդ ծերունիները անպատվում ավտոերթի մասնակիցներին:

Նույն վիճակը Վանաձորում էր. հավաքի անմիջական հարևանությամբ հավաքվել էին 3 տասնյակ «խեղճ ծերունիներ», որոնք նույնությամբ կրկնում էին Ապարանի իրենց տարեկիցներին: Այս անգամ «ծերունիները» իրենց հեռախոսով նկարահանում էին տեղի ունեցողը՝ երևի ստացած վճարի հաշվետվության համար, իսկ նրանց կողքին կանգնած էր civic.am-ի լրագրողն ու օպերատորը:

Վանաձորի անունից խոսացող ծերունիները անկանոն հարձակվում էին Երևանից եկած մարդկանց վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում նրանց հասցեին, ու այդ ամենը ոստիկանների ներկայությամբ:

Այս ամենն իմ աչքով տեսնելով և լսելով Գյումրիի միջադեպի մասնակիցներին ու ականատեսներին, հաստատապես կարող եմ պնդել, որ այդ «խեղճ ծերունիները» բնավ էլ խեղճ չէին, հավաքագրված էին քպ-ի տեղական գրասենյակի կողմից (նախկին ոստիկան փրչոտին չմոռանաք), իրենց պահում էին փողոցային խուժանի ու խուլիգանի նման, մեքենաներին հարվածում էին ձվերով, Գյումրի եկած հյուրերի հասցեին հնչեցնում էին սեռական բնույթի հայհոյանքներ:

Դե իսկ civic.am-ները միշտ հայտնվում են ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին, նկարում հարմար պահին ու հարմար ռակուրսից և նյութը վերնագրում «ընդդիմադիր եիտասարդները ծեծում են խեղճ ծերունիներին»:

Սա է իրականությունը, սիրելի հայեր, մի տրվեք իշխանական ստերին, մանիպուլիացիաներին ու սադրանքներին, ճշտեք իրականությունը նոր տվեք կարծիքներ ու գնահատականներ:

Սրանք պրոֆեսիոնալ ստախոսներ ու կեղծարարներ են, նույն այս ստերով ու կեղծիքներով եկան իշխանության ու հանձնեցին Արցախը, սպանեցին 5000 տղերքին, կործանեցին Հայկական բանակն ու պետականությունը:

Հ.Գ. Ես դեմ եմ բռնության ցանկացած դրսևորմանը, բայց յուրաքանչյուր ոք, ով կհչեցնի սեռական բնույթի հայհոյանք կամ կվիրավորի մեր արժանապատվությունը, պետք է պատրաստ լինի ընդունել դրա պատասխանը:

Հայաստան Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին