f

Անկախ

Լավրովը հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության կորստի մասին


ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը գրեթե այլևս չունի իր սեփական արտաքին քաղաքականությունը և ամբողջովին հենվում է ԱՄՆ-ի գծի վրա։ Նման հայտարարություն նա արել է Ալժիր կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում։ Գրում է Gazeta.ru-ն։

 Նա խորհուրդ է տվել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին չմոռանալ, որ ինքը ԵՄ-ում «գլխավոր դիվանագետն է, ոչ թե ռազմական առաջնորդը»։

 «Սակայն մենք շուտով կարող ենք տեսնել, որ Եվրամիության գլխավոր դիվանագետի այս պաշտոնը կվերացվի, քանի որ Եվրամիությունն արդեն գործնականում չունի սեփական արտաքին քաղաքականություն՝ լիովին համերաշխ է այն մոտեցումների հետ, որոնք պարտադրում է Միացյալ Նահանգները», - ասել է նախարարը։

 Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը նպաստում է աշխարհի ազատագրմանը Արեւմուտքի ճնշումներից։ Մինչ այդ Եվրախորհրդարանի իռլանդացի պատգամավոր Քլեր Դալին ԵՄ-ին ԱՄՆ վասալ էր անվանել։ Ներկայումս  Ուկրաինայում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ գործողությունը։

 Այդ մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝  ռազմական գործողությունների նպատակը հարևան երկրի ապառազմականացումն է և նրա իշխանությունների ապաազգայնացումը։ Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը։

Աշխարհում Ռուսաստան Սերգեյ Լավրով ԵՄ Ժոզեպ Բորել արտաքին քաղաքականություն կորուստ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին