Այսօր, մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արզնիի խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 63-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած, թիվ 258 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի միկրոավտոբուսն ու 29-ամյա Ներսես Վ.-ի վարած ЗИЛ մակնիշի «բենզավոզը»։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ГАЗель-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ՝ 58-ամյա Մարիետա Պ․-ն և 25-ամյա Աննա Մ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗель-ը հաշվառված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։