f

Անկախ

«Դմփ-դմփ-հու»-ն շահարկեցին մի քանի չկայացած, թրջված հավեր․ ես ընդամենը բեմում ծափահարել եմ այդ ժամանակ․ Հունան Պողոսյան․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի նախկին մարզպետ, հետո ինքնակամ պաշտոնից հրաժարված Հունան Պողոսյանը միայն մեկ անգամ է այցելել պայքարի մասնակիցներին, այն էլ՝ Ազատության հրապարակում նստացույց անող Արթուր Վանեցյանին, հայտնել է իր աջակցությունը եւ այլեւս չի գնում ցույցերին։ Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը։ «Ես քաղաքական մարդ չեմ, ասել եմ՝ ես եկել եմ, իմ համերաշխությունն Արթուր Վանեցյանին հայտնել եմ ու աշխատում եմ հանրային վայրեր քիչ այցելել, ինտերվյուներ չտալ»,- ասաց նա։

- Բայց Դուք Փաշինյանի կողմից մարզպետ էիք նշանակվել, դա քաղաքականությո՞ւն չէր։

- Չէ, ես աշխատել եմ, հայրենիքիս օգտակար եմ եղել։

- Հիմա էլ ընդդիմությունը՝ նույն Արթուր Վանեցյանը, ասում են՝ հայրենիքը փրկության կարիք ունի։

- Ես էլ եմ ասում՝ հայրենիքը փրկության կարիք ունի։

- Եվ հայրենիքին պետք է օգտակար լինել։

- Ես իմ ձեւով իմ հայրենիքին օգտակար եմ լինում, մի գրամ մի կասկածեք։

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում շարժման ընթացքը։

- Սթափ մտածող, հայրենիքի ապագայով, ներկայով մտահոգ մարդկանց գործողություններ են, ու տա Աստված՝ էդ մարդիկ շատ լինեն մեր հայրենիքում, էդ մարդիկ են հայրենիքը պահում։

- Բայց այնքան շատ չեն, ասում են՝ նախկիններն են մեղավոր, որ շատ մարդ չի գալիս հրապարակ։ Ներկաներին մերժում ենք, բայց նախկինների վերադարձն էլ չենք ցանկանում։

- Դա էլ է տրամաբանություն, բայց դա ավելի շատ գործող իշխանությունն է տարածում։ Նախկին-ներկա չկա, պետք է լինի հանրային համերաշխություն։ Որ եկել էի Վանեցյանին իմ համերաշխությունը հայտնելու, մի երիտասարդ լրագրող եկավ, հարցեր տվեց, ասացի՝ էնպես չի, որ իշխանությունում բոլորն անպիտան են, ու էնպես չի, որ ընդդիմության մեջ բոլորը պիտանի են, հասկանո՞ւմ եք, ու էնպես չի, որ մենք ունենք էդ ռեսուրսը, էդ հնարավորությունը, էդ գիտելիքները։ Պետք է համախմբված հանրային համերաշխության գնանք։ Իսկ արդեն զտել՝ ով է պիտանի, ով է անպետք, ով է դավաճան, ով դավաճան չի, ժամանակի խնդիր է։

- Իսկ եթե վաղը սրանք հեռանան, ու նոր իշխանություն ձեւավորվի, Դուք Ձեր փորձը, գիտելիքները նորից կծառայեցնե՞ք մեր երկրին։

- Ես ո՛չ իշխանության եմ ձգտում, ո՛չ՝ պաշտոնի, Դուք դա լավ գիտեք։ 100 անգամ կրկնել եմ, էսօր էլ եմ կրկնում՝ ինձ համար պաշտոնը ժողովրդին ու պետությանը ծառայելու միջոց է։ Իմ բոլոր աշխատանքներում դա ապացուցել եմ։ Ես քաղաքականությունից զերծ եմ, զերծ էի, վաղն էլ եմ քաղաքականությունից դուրս լինելու։ Որպես մասնագետ եթե պահանջվի, առաջարկներ լինեն, կտեսնենք։

- Ես չեմ ուզում Ձեզ զոռով քաղաքականացնել, բայց Ազատության հրապարակում, կարծեմ, Ձեզ հիշեցրին, որ ժամանակին Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի «դմփ-դմփ-հու»-ին էիք մասնակցում։

- «Դմփ-դմփ-հու»-ն շահարկեցին մի քանի չկայացած, թրջված հավեր։ Ես ընդամենը բեմում ծափահարել եմ էդ ժամանակ։ Ձեռքերս վերեւ եմ բարձրացրել մի դրվագ, կողքինիս հետ խոսելով, եւ էդ նկարահանողը, որ կարծես թե էսօր արդեն դեպուտատ է, կադրը բռնեցրել էր։ Դա, անկախ ամեն ինչից, պետք չի լրջացնել, դա սպորտային ազարտի ձեւ էր ի սկզբանե, երբ որ էդ շարժման ժամանակ անում էին նրանք։ Իսկ շահարկողները մարդիկ են, որոնք թե՛ իշխանության մեջ կան եւ թե՛ հատկապես ընդդիմության որոշ շրջանակների։ Ես իրենց լավ եմ ճանաչում, իրենք ինձ չեն կարող ոչինչ ասել։

- Բայց այդ դրվագը մարդկանց գիտակցության մեջ մնաց, ու հետո դա նաեւ շահարկում են, Ձեր դեմ օգտագործում։

- Շահարկում են, բայց իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, նորից եմ կրկնում՝ ընդամենը թրջված հավեր են։ Կարծես թե հանրապետության երկրորդ նախագահն է ասել, չէ՞, դրանց մասին՝ էդ հավերի, որ ուզում են աքլորանալ․ աքլորի վերջը հարիսան է։

- Իսկ ի՞նչ եք կարծում, նախկին 2 նախագահները պե՞տք է ակտիվ լինեն ու առաջնորդեն շարժումը, թե՞ հակառակը՝ մղվեն երկրորդ պլան, նոր դեմքեր առաջ գան, որպեսզի նաեւ չվանեն այն մարդկանց, որոնք իրենց չեն սիրում։

- Սիրել-չսիրելով հայրենիք չեն պահում։ Մի հատ նայեք էդ մարդկանց արածը հայրենիքի համար, նայեք իրենց կառավարման տարիներին, իրենց ղեկավարման օրոք մեր հայրենիքի անվտանգային համակարգը։ Մնացած բոլոր արատավոր, ոչ արատավոր երեւույթները թողնենք մի կողմ։ Եկեք սթափ մտածենք ու էդ ֆեյքերից, ֆեյքուհիներից տարբերվենք, չգեներացնենք էդ ատելությունը, չարությունը, նախանձը, այլ ռեալ, սթափ գնահատենք։ Դուք չե՞ք գնահատում իրենց կատարածը, չե՞ք գնահատում անվտանգային էդ ողջ համակարգը, որ Հայաստանի եւ Արցախի շուրջ կառուցվել էր։

- Բնականաբար, մենք այն ժամանակ շատ ավելի ապահով եւ անվտանգ երկրում էինք ապրում, բայց նաեւ ասում են, որ տարածաշրջանի ամենահզոր բանակն ու անվտանգային համակարգը, իրականում, միֆ են եղել, ուռճացված։

- Ամեն ինչ կարելի է ասել, սակայն ժամանակն ամեն ինչ կգցի իր տեղը, ամեն ինչի գնահատականը կտա։ Բայց այսրոպեական մանիպուլյացիաները նախատեսված են որոշակի կոնտինգենտի համար, մարդկանց, ովքեր մեծ ուրախությամբ սպասում են լսելու էդ ամեն ինչը։ Բաժանել մարդկանց սեւերի-սպիտակների՝ ամեն ինչ էդ տրամաբանության մեջ է։ Իդեալական, 100 տոկոսանոց մարդ, առավել եւս՝ ղեկավար, չի կարող լինել։ Մարդկանց կարելի է մերժել, բայց էդ մերժված մարդիկ էսօր գալիս են հրապարակ, եւ նրանց ծափ են տալիս, ողջունում են։

- Դուք ասացիք՝ միտինգներին չեք մասնակցում, բայց, օրինակ, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մասնակցում է, նույնիսկ քիչ էր մնում բերման ենթարկվեր, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն է երբեմն գալիս, ուրիշ նախկին ուժայիններ։

- Մարդիկ կան, որոնցից չեմ ուզում խոսել․ Երանոսյան Լյովան իմ մարտական ընկերն է․․․ այլ պատասխան չունեմ»։

Հայաստան Հունան Պողոսյան

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին