f

Անկախ

Զարմանում եմ ապօրինությունն իրենց մաշկի վրա զգացած անձանց վրա, ովքեր այսօր ոչ միայն լուռ են, այլ գործուն մաս են կազմում այս ամենին


Գերասիմի դեպքն առաջինը չէ, երբ դատարանը որոշում է , որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան, հետո նախաքննական մարմինը որոշում է աստղաբաշխական գումարի չափով գրավ կիրառել, որից հետո կրկին դիմում է դատարան, որտեղ տեղի է ունենում «սխալների ուղղում» ու մարդը կալանավորվում է։

Ապօրինություններ ու մարդու իրավունքի խայտառակ ոտնահարումներ ես շատ եմ տեսել, միշտ բարձրաձայնել, միշտ պայքարել եմ դրա դեմ։ Բայց իրավունքի նման բացահայտ ու անթաքույց բռնաբարություն ես չեմ տեսել քրեական արդարադատության ոլորտում աշխատելու պահից` 2000 թվականից, նման բան չեմ լսել ինձնից շատ առաջ աշխատող իրավաբաններից։ Չկան իրավաբանական տերմիններ, որ կարող են այս երևույթը բնութագրել, քանի որ սա պարզապես սանձարձակ լկտիություն է։

Հ.Գ. Երևի թե չեմ զարմանում, որ ներկա ռեժիմի օրոք այս ամենը կարող է իրականություն դառնալ, բայց շարունակում եմ միամտորեն զարմանալ մեր նախկին շատ ընկերների վրա, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ միասին պայքարել են Հայաստանում իրավունքի գերակայության ու օրինականության հաստատման համար, բայց այսօր տեղավորվել են կամ տեղավորվում են ինչ-որ բառադի պաշտոնների ու լռում են։ Զարմանում եմ ապօրինությունն իրենց մաշկի վրա զգացած անձանց վրա, ովքեր այսօր ոչ միայն լուռ են, այլ գործուն մաս են կազմում այս ամենին։

Ի՞նչ ասել նրանց, ես չգիտեմ, երևի հայելու մեջ նայում են, իրենք իրենց ասում են։

Երվանդ Վարոսյան ՖԲ Գրառում Գերասիմ Վարդանյան կալանավորում Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին