Daily Mail պորտալի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը փնտրում է տղամարդկանց, ովքեր կասկածվում են երկու տարեկան աղջկան առևանգելու փորձի մեջ։ Գրում է Gazeta.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 11-ին Հեմփշիր նահանգի Ռինգվուդ քաղաքում։ Առավոտյան կինն իր երեխայի ու շան հետ գնացել է զբոսանքի։ Մինչ ընտանիքը դրսում է եղել, հարձակվողները մոտեցել են մորը և հետաքրքրվել նրանց ընտանի կենդանու մասին։ Դրանից հետո նրանցից մեկը բռնել է աղջկան ու փորձել փախչել։
Մի քանի րոպե անց շունը բռնել է առևանգողին, բռնել նրա ոտքը, իսկ տղամարդը ստիպված է եղել բաց թողնել երեխային։
Այս պահին իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիրովում տղամարդը փորձել է առևանգել երկու երեխայի՝ ներկայանալով որպես ոստիկան։