f

Անկախ

«Ժողովուրդ». 95 մլն դրամ՝ ներդրումների գրավչության հիմնադրամին՝ ոչինչ չանելու դիմա՞ց


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Էսպրեսո-սրճեփ, սուրճ, կաթնային շոկոլադ, գազավորված եւ չգազավորված ջուր, հեռուստացույց… սրանք այն ապրանքներն են, որոնք գնել է կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի ապագա թեկնածուն:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ-ը) ընկերությունը պետական միջոցներով իտալական արտադրության բազմաֆունկցիոնալ էսպրեսո-սրճեփ է գնել: Սրճեփի համար պետական միջոցներից ծախսվել է 245 հազար դրամ գումար: Մեզ հայտնի դարձավ, որ ապրիլ ամսին ընկերությունը եւս մեկ սրճեփ է գնել՝ 80 հազար դրամով: Ի դեպ, ըստ փաստաթղթի՝ էսպրեսո-սրճեփի մատակարարման օրն այսօր է: Բացի այս, ArmLur.am-ը ԱՆԻՖ-ի ընթացիկ տարվա գնումների պլանից տեղեկացավ, որ համացանցային ծառայության համար նախատեսվել է ծախսել 360 հազար դրամ, կորոնավիրուսի թեստավորման (այդ թվում թեստավորման տնայցի եւ գրասենյակ այցի ծառայության) համար՝ 900 հազար դրամ, առողջության ապահովագրման ծառայությունների համար՝ 6 մլն 525 հազար դրամ: Իսկ գրասենյակային տարածքների վարձակալության համար նախատեսվում է ծախսել 30 մլն դրամ: Գազավորված եւ չգազավորված ջրեր ձեռք բերելու համար ընկերությունը մտադիր է ծախսել 90 հազար դրամ, անձեռոցիկների համար՝ 60 հազար դրամ, թղթե սրբիչներ 25000 դրամ, թեյնիկի համար՝ 8000 դրամ: Միայն գեղարվեստական գործունեության հետ կապված ծառայությունների համար նախատեսվում է ծախսել 900 հազար դրամ: Թե ինչի մասին է խոսքը, մանրամասներ չկան նշված: Մեզ հայտնի դարձավ, որ ընթացիկ տարվա ապրիլի 11-ի հրամանով հաստատված գնումների պլանով նախատեսված է ծախսել 95 մլն 509 հազար դրամ: Բացի այս, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս ընկերությունը նախորդ տարեվերջին 900 հազար դրամով գնել է հեռուստացույց: Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին 100 տուփ կաթնային շոկոլադ է գնել՝ վճարելով 204 հազար դրամ:

 

 

Իսկ ի՞նչ է ԱՆԻՖ-ը. ընկերությունը 2019 թվականին է կառավարության կողմից ստեղծվել` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի առաքելությունն է աջակցել և հզորացնել Հայաստանի տնտեսական զարգացման ներուժը: Բացի այս, կազմակերպության պաշտոնական կայքէջում նշված է, որ այս կազմակերպությունն ապակուսակցական և ապաքաղաքական միավոր է: Բայց չնայած ապաքաղաքական «հրահանգին» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է՝ ՔՊ վարչության անդամ, որը քաղաքական որոշումներ է կայացնում մեր երկրում:

Իսկ ինչ արդյունավետությամբ է աշխատել այս 3 տարեկան կազմակերպությունը, դեռեւս պարզ չէ: Քանի որ այնպես չէ, որ ներդրումային գրավչությունը մեր երկրում աճել է: Բայց արձանագրենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2021 թվականին օտարերկրյա ներդրումների ծավալներն ավելացել են հանքարդյունաբերության հաշվին։ Այսինքն ներդրողները բացի էներգետիկայից և հանքերից, Հայաստանի տնտեսության մյուս ոլորտներով չեն հետաքրքրվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տիգրան Ավինյան ներդրումներ Հայաստան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին