f

Անկախ

Այս իրավիճակից ելքը քաղաքական պայքարն է, վճռական և հետևողական, այլ ելք չկա․ Ավետիք Իշխանյան


ՀՀ փոխվարչապետՀամբարձում Մաթևոսյանը  բանակում չի ծառայել և ծառայությունից խուսափելու համար ժամանակին հետախուզման մեջ է գտնվել, նրա դեմ քրեական գործ է հարուցված եղել (օրերս նման բացահայտում է արել oragir.news կայքը), բայց գործող իշխանություններին դա չի հուզում և նրանց ծառայության կանչելու հարց չկա օրակարգում, քանի որ նա իշխանությունների հասցեին որևէ թթու խոսք չի հնչեցրել։ Փոխարենը իշխանությունները ցանկանում են սահման ուղարկել ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող քաղաքացիներին, չնայած որ նրանց մեծամասնությունը  ծառայել է բանակում, մասնակցել է թե 4-օրյա և թե 44-օրյա պատերազմներին։ Իսկ նպատակն է այդպիսով նրանց հեռացնել քաղաքական պայքարի թատերաբեմից և նաև պատժել՝ ըստ իշխանությունների տրամաբանության։

Հիշեցնենք, օրերս ԱԺ-ում  Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ոստիկանությանն առաջարկել է բերման ենթարկված ցուցարարների տվյալները փոխանցել ՊՆ-ին։ Առաջարկին  ոստիկանության ներկայացուցիչը դրական է արձագանքել։ Մասնավորապես, Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ասել է, որ տեղեկատվությունը կփոխանցեն ՊՆ գործընկերներին, «որոնք կնույնականացնեն՝ անձինք հանդիսանում են զորահավաքային տարիքի և կփորձեն զորակոչել»։

Իշխանական տարբեր թևերի ներկայացուցիչներն էլ առիթը բաց չեն թողնում պատեհ-անպատեհ ցուցարարներին բանակով սպառնալով։ Օրինակ՝ Երևանի ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը ֆեյսբուք սոցիալայան ցանցում գրառում է կատարել՝ «Բերման ենթարկված քաղաքացիների տվյալները կփոխանցվեն ՊՆ»։

Որքանո՞վ է իրավաչափ նման գործողությունը։  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Հայաստանում իրավաչափության մասին խոսելն այլևս անիմաստ է, որովհետև այստեղ  տիրում է մեկ անձի կամքը, և որևէ օրենքի և իրավունքի այդ կամքը չի ենթարկվում։ «Իսկ նրա մանկուրտները, նրա պատգամավոր և նախարար կոչեցյալները հլու հնազանդ կատարում են նրա հրահանգները»,- ասում է Իշխանյանը՝ հավելելով, որ այդ նախաձեռնությունը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։

«Այդ Անդրանիկ Քոչարյան կոչվող անձնավորությունը որևէ ինքնուրույն միտք չունի։ Նա միշտ եղել է որևէ մեկի ենթական և ըստ իր անձնական շահի փոխել է  իր տերերին՝ Ալբերտ Բաղդասարյան, հետագայում Վազգեն Մանուկյան, հետագայում Վազգեն Սարգսյան, Ռուբեն Հայրապետյան և վերջապես հերթական տիրոջն է փոխել ի դեմս վարչապետի»,- ասում է նա։

Խոսելով ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցողներին սահման ուղարկելու նախաձեռնության մասին՝ Իշխանյանն ասում է, որ սահմանը, հայրենիքը պաշտպանելու պարտավորությունը պետությանն է։ «Նորմալ երկրներում պետության պարտականությունն է հայրենիքը պաշտպանելը, իսկ բանակում ծառայելն էլ պատիվ է, ոչ թե պատիժ»,- ասում է Իշխանյանը՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունը հուշում է, որ ՀՀ գործող իշխանությունների համար բանակում ծառայելը դիտարկվումէ  որպես պատիժ։

«Քոչարյանն  իր տղային բանակից ազատել է, վայելքների մեջ է ապրում և փաստորեն բանակում  ծառայելը դիտարկում է որպես պատիժ և ընդդիմադիրներին էլ  ուզում է պատժել,- ասում է նա։- Ամենահետաքրքրականն այն է, որ ոստիկանությունը, որը նույնպես գտնվում է վարչապետ կոչեցյալի գրպանում և պաշտպանության նախարարությունը, ենթարկվում են այդպիսի անհեթեթությունների»։

Անդրադառնալով հարցին, թե նախորդ իշխանությունների պարագայում նման նախաձեռնությունը շատ մեծ աղմուկ կառաջացներ, իրավապաշտպան կազմակերպություններն իրար հերթ չտալով կպայքարեին իշխանությունների ապօրինությունների դեմ, իսկ այս պարագայում լռությունն է, ինչպես պետք է հասկանալ դա, Իշխանյանը նշում է․ «Հայաստանում իրավապաշտպան կազմակերպությունները դարձել են իշխանապաշտպան կազմակերպություններ։ Փաստորեն ստացվում է՝ նրանց համար իրենց գործունեությունն առաքելություն չէր, այլ բիզնես։ Եվ այդ բիզնեսի օրենքները իշխանափոխությունից հետո պահանջեցին, որ այլևս չզբաղվեն իրավապաշտպանությամբ, այլ դառնան իշխանապաշտպան»։ 

Իշխանյանը փաստում է՝ ստացվում է, որ շարքային քաղաքացին, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող, անպաշտպան է, որովհետև իրավապահ մարմինները հլու հնազանդ ծառայում են իշխանությանը,  քաղաքացիական  հասարակությունը նույնպես իր առաքելությունը չի կատարում։

«Այս իրավիճակից ելքը քաղաքական պայքարն է, վճռական և հետևողական, այլ ելք չկա»,- ասում է Իշխանյանը։

 

Ավետիք Իշխանյան բանակ Ցուցարարների ճնշում խմբագրի ընտրանի անդրանիկ Քոչարյան իրավունք

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին