Կոտայքի մարզում, այսօր` մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։25-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Հովսեփ Մ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Անդրանիկ Բ-ի վարած КамАЗ մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Հովսեփ Մ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Մ. Գալստյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։