f

Անկախ

«Փաստ». «Տնտեսական ակտիվությունը աղքատ բնակչության վրա որևէ ազդեցություն չի թողել»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Դոլարի փոխարժեքը երեկ նվազեց ևս 5 դրամով, եվրոյինը՝ մոտ 6: Արտարժույթի շուկայում անկանխատեսելի, տնտեսագիտական որևէ կանոնի չենթարկվող ինչ-որ արհեստական, աննորմալ վիճակ է ստեղծվել, ինչը բիզնեսին անընդհատ հարված է հասցնում:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում արտարժույթի կտրուկ տատանումներին:

Նա շեշտեց՝ դոլարը բարձրացավ մոտ 530 դրամ, հետո շատ կտրուկ նվազեց՝ հասնելով 450-ի, հետո նորից բարձրացավ՝ հասավ 490-ի, իսկ հիմա 460 է:

Ն. Սարգսյանը, ի տարբերություն մի շարք տնտեսագետների, դոլարի արժեզրկումը չի կապում ԱՄՆ-ում առկա գնաճի հետ: Հաշվի առնելով մեր վիճակագրությունը՝ նա շեշտում է, որ 30 տարվա ընթացքում երբեք հայկական դրամը զգայուն չի եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ. դրամի արժևորումը կամ արժեզրկումը միշտ կապված է եղել ռուբլու հետ: Թվարկելով դրամի արժևորման օբյեկտիվ պատճառները՝ նա նշել է, որ դրանք իրականում նվազեցրել են դոլարի պահանջարկը, և դոլարի արժեզրկումն այդ ֆոնին սպասելի էր. «Բայց այս ֆոնին դոլարի կրկին արժևորումը, երբ 450-ից նորից 490 դարձավ, արդեն աննորմալություն էր, քանի որ պահանջարկը նույն մակարդակի էր, ու անհասկանալի էր, թե ինչու արժևորվեց»:

Անդրադառնալով այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվության 9,6 % աճին, որն իշխանության կողմից որպես մեծ ձեռքբերում է համարվում, նա ընդգծեց՝ բնական է, որ նման աճ պետք է արձանագրվեր՝ հաշվի առնելով հատկապես ՌԴ-ից ներհոսքը ՀՀ. «Նշված ցուցանիշը, այո, մակրոմակարդակում որոշակի բարելավում է ցույց տվել, բայց երբ նայում ենք ՀՀ-ի աղքատ բնակչության վրա ազդեցություն թողնել-չթողնելու համատեքստում, ապա պատասխանը միանշանակ է՝ տնտեսական ակտիվությունը աղքատ բնակչության վրա որևէ ազդեցություն չի թողել»: Սարգսյանը նաև հավելեց, որ կառավարությունը շարունակում է ոչինչ չանել՝ նույնիսկ նշյալ հնարավորությունից օգտվելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նաիրի Սարգսյան Աուդիտորների պալատ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին