Ռուսական գազի հանկարծակի դադարեցումը կարող է ռազմական դրության հանգեցնել Գերմանիայի էներգետիկ ոլորտում։ Նման կարծիք հայտնել են Bloomberg գործակալության վերլուծաբաններ Վանեսա Դեսեմը և Ուիլյամ Ուիլքսը։ Գրում է Gazeta.ru-ն։
Հեղինակները նշում են, որ նման իրավիճակը կարող է ազդել 80 միլիոն մարդու վրա, ինչպես նաև մի շարք ձեռնարկությունների՝ հացաբուլկեղենից մինչև քիմիական նյութեր արտադրողներ։
«Տնտեսագետները կանխատեսում են 220 միլիարդ եվրոյի (230 միլիարդ դոլար) վնաս, որն ավելին է երկիրը ռեցեսիայի մեջ գցելու համար», - նշված է հրատարակության մեջ:
Հեղինակները պնդում են, որ ռուսական գազի հանկարծակի դադարեցման հնարավորությունը հայտնվել է այս շաբաթ այն բանից հետո, երբ Մոսկվան սահմանափակեց բնական վառելիքի մատակարարումները Գերմանիա:
Ավելի վաղ Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել էր, որ երկիրը դեռ պատրաստ չէ Ռուսաստանից գազի հնարավոր էմբարգոյին։ Նա բացատրել է, որ Գերմանիայի իշխանությունները «դեռ շատ անելիքներ ունեն» գազային էմբարգոյի ամբողջական իրականացմանը նախապատրաստվելու համար։