РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին սխալ է խոսել և փոխնախագահ Քամալա Հարիսին նշանակել է նախագահ։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակներում։ Գրում է Gazeta.ru-ն։
Ամերիկացի նախագահն իր ելույթում խոսել է հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, նրա կայունության և անվտանգության մասին։
«Սա այն է, ինչին մենք բոլորս ձգտում ենք։ Այդ իսկ պատճառով ես նախագահ Հարիսին խնդրեցի անցյալ օգոստոսին մեկնել այս տարածաշրջան», - ասել է նա:
Ջո Բայդենն առաջին անգամ Քամալա Հարիսին Միացյալ Նահանգների նախագահ անվանել է դեկտեմբերի 17-ին։ Հարավային Կարոլինայի պետական համալսարանի ուսանողների առջեւ ելույթի ժամանակ նա մի քանի անգամ փոխնախագահին անվանել է «նախագահ Հարիս»։
Երրորդ անգամ նա Հարիսին նախագահ անվանել է հունվարին՝ խոսելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրավման մասին։ Եվ չորրորդ անգամ Բայդենը շփոթվել էր մարտին ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստման գործընթացի մասին ելույթի ժամանակ։