Պարեկներն անցել են գործի, խոչընդոտում են ընդդիմության նախաձեռնած ավտոերթերը, որոնք այսօր համեմատած մյուս օրերի շատ ավելի վաղ են մեկնարկել, որպեսզի իշխանական պաշտոնյաները չկարողանան հասնել աշխատանքի։
«Ոչ խմած եմ, ոչ էլ, խի ես ճանապարհս փակել։ Ու՞ր գամ, խի ես տանում, ես իմ ավտոն ստեղ չեմ թողնելու, քո հետ գամ եսիմ ուր»,- քիչ առաջ դիմելով պարեկներից մեկին ասաց ավտոերթի մասնակիցներից մեկը։
«Դու իմ հետ պիտի գաս։ Դու չես կատարում ոստիկանության պահանջը, դրա համար ենք տանում։ Ես ասում եմ՝ իրավունք չունես խանգարես երթևեկությանը, իսկ դու շարունակում ես խանգարել, այսինքն՝ ոստիկանության օրինական պահանջը չես կատարում»,- հակադարձելով նրան ասաց ոստիկանը։ Ավտոերթի մասնակիցներին բերման են ենթարկում։