f

Անկախ

Ինչպես է զարգանալու իրավիճակը. Վահե Հովհաննիսյան


«Այլընտրանքային նախագծեր խումբը» տարածել է խմբի փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը Հայաստանում ստեղծված իրավիճակի ու հնարավոր զարգացումների մասին:

Նա, մասնավորապես. Նշել է. «Հայաստանում ստեղծվել է բավական բարդ վիճակ, որի թերագնահատումը կբերի մեծ խնդիրների։ Տպավորությունն այնպիսին է, որ մենք ողջ օբյեկտիվությամբ չենք գնահատում բարդության աստիճանը։

Դերակատարները շատ են՝ իշխանություն, ընդդիմություն, ակտիվ հասարակություն, մեծաթիվ դիտորդ հասարակություն, միջազգային հանրություն, հարևաններ, թշնամիներ։

Իշխանությունը

Սպասում է, որ շարժումը կմարի։ Բայց սա կոպիտ մոլորություն է. մի պահ ենթադրենք, որ չկան վրաններ, չկան բողոքի ակցիաներ, չկան հանրահավաքներ. դրանից մեծ հաշվով ոչինչ չի փոխվելու։ Ամեն պահի, ամեն կայծից իրավիճակը կարող է պայթել։

Երկրում ձևավորվել է մոտիվացված հանրային շերտ՝ ազգային իդեաների շուրջ, իսկ սա երբեք ոչ մի երկրում չի մարում։ Անմտություն է սպասել, որ այդ իդեան կմարի։

Սա երկակի իրականություն է. զուտ ազգային իդեայի շուրջ կոնսոլիդացիան չի մարում, բայց և մեծանալու ռեսուրսը սահմանափակ է։

Ընդդիմությունը

Դնում է ճշգրիտ բանաձև. հաջորդ հանրահավաքին ամեն մեկդ բերեք ևս մեկ հոգու։ Սա պարզ և հստակ խնդիր է. այսօր մասնակցում է X հազար մարդ, հենց այդ թիվը դարձավ 2X՝ իրավիճակը էապես կփոխվի, դարձավ 3X՝ իշխանության փոփոխությունը կդառնա անխուսափելի։

Ընդդիմությունը ճիշտ դնում է խնդիրը, բայց չի գտնում լուծումը՝ ինչպե՞ս անել, որ X-ը դառնա  3X։  Ընդդիմության գերխնդիրը իր իսկ դրած ճիշտ խնդրի լուծումը գտնելն է։ Լուծումներ, բնականաբար, կան։

Մթնոլորտը

Հիմա ստեղծվել է ներքին ստատուս քվո, հավասարակշռության մի վիճակ։ Իշխանությունն ակնհայտ լարված, նյարդային վիճակում է, և դա բնական է։ Գնում է ձերբակալությունների, քրեական գործեր հարուցելու ճանապարհով։ Սա արդյունք չի տալու։

Եթե իշխանության նյարդերը տեղի տվեցին, և ուժ կիրառվեց փողոց դուրս եկած մարդկանց դեմ, ապա լարվածությունը երկրում շեշտակի կմեծանա, և իշխանության հեռացումը խաղաղ, սահուն ճանապարհով այլևս ոչ ոք չի կարող երաշխավորել։

Փողոցն էլ, իր հերթին, այս պահին չունի դեռ այն կշիռը, որն իշխանություն փոխի։

Ստեղծված պայմաններում որևէ իշխանություն չի կարող գնալ կարևոր, պատմական համաձայնագրերի կնքման, իսկ ներքին կյանքում գնալու է խոր լճացում։ Այս վիճակը մի պահից ֆիքսելու է միջազգային հանրությունը, միջնորդները, և իշխանությունը դրանից նյարդայնանում է։ Բայց դա ֆիքսելու են նաև Ադրբեջանն ու Թուրքիան։

Արտաքին ռիսկ

Մենք երգում ենք Լաոյի, Մախլուտոյի մասին, Թալեաթի գնդակահարության, Մուշի, Սասունի մասին և կարծես թե մոռանում ենք այսօրվա իրականությունը՝ այն ռեալ վտանգը, որ կա այսօր Ադրբեջանից և Թուրքիայից։ Այդ վտանգը ոչ ոչ չի չեղարկել և ոչ ոք որևէ հարատև երաշխիք չի տվել, առավել ևս՝ ուկրաինական ձգձգվող պատերազմի պայմաններում։ Հետևաբար՝ շարժումն իր պատկերացումներում պետք է դառնա ավելի կոնստրուկտիվ և արտաքին աշխարհի համար ավելի ընկալելի, որպեսզի դաշնակիցներ գտնի դրսում և ներսում։

Արձանագրենք, որ այս պահին շարժումը դժվար ընկալելի է.

ա/ միջազգային հանրության համար. հակաթուրքականությունը չի կարող լինել ազգային վերածննդի շարժման առանցքը։ Իրականությունն այն է, որ թե´ Ռուսաստանը, թե´ Արևմուտքը կարևորում են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկխոսությունը։ Այլ հարց է այդ երկխոսության որակը և արժանապատիվ բնույթը, որն այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ ապահովել՝ բազմաթիվ հայտնի պատճառներով։

բ/ Հարևանների համար. 80 մլն-անոց թուրք-ադրբեջանական տանդեմը և նրանց դաշնակիցները ֆիքսում են պրոցեսի ընդգծված հակաթուրքականությունըև, բնականաբար, անում հետևություններ։

գ/ և ցավոք՝ հասարակության մի զգալի հատվածի՝ դիտորդ հասարակության համար. հանրության բավականին մեծ տոկոսի համար ևս շարժումն այս պահին դեռևս դժվար ընկալելի է, և սա պետք է անպայման վերլուծել ու հաշվի առնել՝ շարժման թափը մեծացնելու մարտավարություն մշակելիս։

Իշխանության կարգավիճակը

Այս պահի առավել բնութագրական բնորոշումը ըստ իս հետևյալն է. ունենք տոտալ մերժված իշխանություն, բայց դեռևս չհեռացված։

Կհեռացվի այն ժամանակ, երբ շարժումը կլուծի մի քանի կարևոր խնդիր։ Կամ կլինեն նոր արտաքին ազդակներ։

Ամփոփում

Քանի որ այս շարժումը ազգային իդեայի վրա մոտիվացված պրոցես է, այն չի կարող մարել։ Կարող են թուլանալ նրա դրսևորման ձևերը, լինեն ակտիվ կամ նվազ ակտիվ դրվագներ, բայց այն չի մարելու։ Նիկոլը գնալու է. երբ, ինչպես, ինչ շարունակությամբ - հարցերն այս պահին անպատասխան են։

Ո՞ր պահից, երբ շարժման առանցքը դառնա Հայաստանի վերականգնման բովանդակությունը, այդ հարցերն արագ լուծում կստանան։

Արեցինք սա. ձևավորվելու է փոփոխությունների տոտալ, զանգվածային պահանջ, նոր իշխանության տոտալ պահանջ, և այդ հանրային պահանջը բավարարվելու է։

Ֆիքսենք նաև, որ երկրում կա քաղաքական երկխոսության իրական պոտենցիալ՝ երկրում անկառավարելի չարություն և վտանգավոր անկայունություն թույլ չտալու համար, սակայն դա հնարավոր է միայն մեկ կոնկրետ խնդրի լուծման դեպքում՝ Նիկոլի հեռացման։ Քանի այդ հարցը չի լուծվել, երկիրը շարունակելու է լինել վառոդի տակառի պես, քանի որ Նիկոլի ամեն նոր քայլ,  հաջորդ ելույթը, ամեն հաջորդ ասուլիսն իր հետ կարող են հերթական կայծը բերել ու պայթեցնել հասարակությունը։ Իշխանական համակարգերն ու նրանց սպասարկող կառույցները սա պետք է հնարավորինս շուտ հասկանան»։

Հայաստան Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին