f

Անկախ

«Արցախում հստակ գործողություններ են պլանավորվում՝ միանալու Հայաստանում ծավալված շարժմանը»․ Արշակ Աբրահամյան


Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Արշակ Աբրահամյանն Անկախ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արցախը նույնպես պետք է ակտիվորեն միանա Հայաստանում ծավալվող շարժմանը։

«Արդեն հստակ գործողություններ պլանավորվում են։ Մենք իհարկե մինչ այս արդեն տարբեր ֆորմատի ֆլեշմոբեր ենք կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանում պայքարող մեր քույրերի ու եղբայրների, նաև երբեմն մասնակցում ենք Երևանում տեղի ունեցող ակցիաներին ու հանրահավաքներին, այդ մասնակցությունն արդեն իսկ կա, մենք չենք կարող անմասն մնալ այդ ամենից, քանի որ բոլորս էլ լավ հասկանում ենք, որ պայքարում ենք հանուն Հայաստանի ու Արցախի»,-ասաց մեր զրուցակիցը։

-Պարոն Աբրահամյան, Հայաստանում իշխանական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է պայքարը տեղավորել «նախկինների վերադարձի», «իշխանության համար կռվի» և նմանատիպ այլ թեզերի մեջ։ Ձեր դիտանկյունից այս շարժումն ի՞նչ նպատակ է հետապնդում։

-Ակնհայտ է, որ սա իշխանության պայքար չէ, որովհետև բոլորս էլ լավ գիտենք Փաշինյանի ազգակործան քաղաքականությունը, ավելին, դա մեր սեփական մաշկի վրա ենք զգացել։ Վերջիվերջո կոցրել ենք Արցախի 75 տոկոսը, մյուս մասը վտանգված է, իսկ մեզ համար ամեն սանտիմետր հողը թանկ է։ Այս իշխանությունները պետք է հեռանան, այլ տարբերակ չկա, պետք է ձևավորենք հստակ ազգային օրակարգ։ Մեծ հույս ունենք, որ շարժումը հաջողության կհասնի, մենք էլ պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի վերջիվերջո ազատվենք այս ազգակործան իշխանություններից և մեր երկիրը վերադարձնենք իր բնականոն հուն։ Իսկ այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առավել ևս պետք է Փաշինյանին շատ արագ հեռացնել և պետական համակարգը մաքրել՝ ստեղծելով ազգային իշխանություն և անցնելով ավելի կարևոր հարցերի լուծմանը։ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում, ու շատ կարևոր հարցեր կան, որտեղ մեզ պետք են ազգային մտածելակերպ ունեցող իշխանություններ, ոչ թե իշխանություններ, որոնք սպասարկում են թշնամու շահերը։

-Շատերը կարծում են, որ Արցախում մարդիկ կոտրված են, քանի որ հասկանում են, որ Հայաստանի իշխանությունները ձեռք են քաշել Արցախից։ Ի՞նչ տրամադրություններ են Արցախում։

-Թույլ տվեք չհամաձայնել այն մտքի հետ, որ Արցախում մարդիկ կոտրված են։ Ընդհակառակը, գիտեք, որ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը տարբեր հումանիտար աղետներ է ստեղծում Արցախի բնակչության համար՝ էլեկտրաէներգիայի, գազի անջատումներ, հոգեբանական ճնշումներ և այլն, բայց ժողովուրդը չի հանձնվում։ Ժողովուրդը կպած է իր հողին և մինչև վերջ պայքարելու է հանուն այդ հողի։ Նույնիսկ ցրտին, երբ ձյան բարձրությունը հասնում էր մեկ մետր 80 սմ-ի, մարդիկ դիմացան, քանի որ գիտակցում էին, որ նպատակը Արցախը հայաթափելն է։ Արցախի չի հայաթփվելու։ Ադրբեջանցիների հետ, այսպես կոչված, համատեղ բնակեցման ծրագրին Արցախում ոչ ոք չի կարող կողմ լինել, Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել, դա մեզ համար կարմիր գիծ է, որը վերջերս նաև Արցախի խորհրդարանն իր հայտարարությամբ հաստատեց։ Ի դեպ, այդ հայտարարությանը միացել են նաև Արցախի մոտ 90 հասարակական կազմակերպություններ, այսինքն, այդ հարցի շուրջ Արցախում կա համաժողովրդական կոնսենսուս։

-Այդ հայտարարությունից հետո Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև ի՞նչ փոխհարաբերություններ են ստեղծվել։ Փոխադարձ վստահություն, համագործակցություն կա՞, թե՞ անջրպետ է առաջացել։

-Կարծում եմ՝ Արցախի իշխանությունները ևս համոզվել են, որ Հայաստանում նստած են ազգակործան իշխանություններ։ Այնուամենայիվ, քանի որ Արցախը որոշակի ռեսուրսներով կախված է Հայաստանից, ՀՀ քաղաքական իշխանությունները դա օգտագործում են որպես լրացուցիչ լծակ Արցախի իշխանություններին ճնշելու և Արցախի համար ոչ ձեռնտու ծրագրերն առաջ տանելու համար։ Բայց համոզված եմ, որ դա նրանց չի հաջողվի։ Եթե Փաշինյանը փորձի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել կան անել քայլ, որին դեմ կլինի Արցախը, ապա իրադարձությունները սահուն կերպով կվերադառնան 80-ականներ, և Արցախում կրկին թափ կառնի ազատագրական շարժում։

-Այսինքն նոր պատերա՞զմ։

-Չի բացառվում նաև ազատագրական պատերազմ, քանի որ արցախահայությունը բնավ ցանկություն չունի որևէ կարգավիճակում հայտնվել Ադրբեջանի կազմում։ Մենք բոլորս և՛ Սումգայիթն ենք տեսել, և՛ ականատես ենք եղել վերջին երկու պատերազմներում կատարվածին, մենք գիտենք, որ թուրքը մեր թշնամին է, և թուրքի հետ բարեկամություն հնարավոր չէ անել։ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Արցախի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն ՀՀ իշխանությունների կողմից նման մտադրությունները կանխելու համար։ Հայաստանի իշխանությունը չի կարող նման փաստաթուղթ ստորագրել առանց Արցախի կարծիքը հաշվի առնելու։ Աստված մի արասցե, եթե նման բան լինի, մենք կձեռնարկենք բոլոր քայլերը, բոլոր լծակները, որպեսզի այդ ստորագրությունը ճանաչվի ոչ իրավաչափ։ Փաշինյանը չի կարող միանձնյա, առանց 120 հազար արցախցու կարծիքը հաշվի առնելու որևէ փաստաթուղթ ստորագրել ու Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։

Արցախի իշխանություններն էլ չեն կարող միանձնյա համաձայնության գալ ՀՀ իշխանության հետ, նրանք էլ պիտի հաշվի առնեն արցախահայության կարծիքը։ Մենք բազմիցս դիմել ենք նաև Արցախի իշխանություններին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին մեր դիրքորոշումը ներկայացնեն ՀՀ իշխանությանը։

-Այս պահին Արցախի իշխանություններն ինչպե՞ս են տրամադրված այս հարցերում։ Ձեր դիրքորոշումները համընկնո՞ւմ են։

-Վերջերս, երբ Արայիկ Հարությունյանը եկել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, նա շատ հստակ նշեց այն տեսակետը, որն ընդունվել էր Արցախի խորհրդարանի կողմից։

-Կարծում եք, որ Արայիկ Հարությունյանը մինչև վերջ կպաշտպանի՞ այդ դիրքորոշումը։

-Չեմ ուզում մեկնաբանել Արայիկ Հարությունյանի գործողությունները, համենայնդեպս չեմ կարծում, որ նա Արցախի համաժողովրդական կոնսենսուսին դեմ որևէ քայլ կանի։ Արայիկ Հարությունյանն այդ կարմիր գիծը չի հատի։

-Վերջերս գոնե հասարակության շրջանում ակտիվացել են Արցախը Ռուսաստանի կազմ մտցնելու խոսակցությունները։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ հարցին։

 -Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը լվացել ու հետ է քաշվել Արցախից, որ մենք նման բան մտածենք։ Հայաստանի իշխանական խմբակն է ձեռք քաշել Արցախից, բայց Հայաստանը ձեռք չի քաշել։ Այսօր Հայաստանում սկիզբ առած շարժումը ևս փաստում է, որ Հայաստանի ժողովուրդը չի մոռացել, չի լքել Արցախը։ Մենք ամեն օր Արցախում հանդիպում ենք Հայաստանի Հանրապետության տարածքում ակտիվ գործունեություն ծավալող և ճանաչում ունեցող մեր գործընկերներին, նույնն էլ մենք ենք Հայաստանում։ Չի կարող այդ կապը կտրվել։ Փաշինյանին ու իր տերերին չի հաջողվելու անջրպետ մտցնել Արցախի ու Հայաստանի միջև։ 

-Մայիսի 9-ին Արցախի փողոցներում մի խումբ մարդիկ տանում էին Խորհրդային միության դրոշը, ինչը Հայաստանում շատերի կողմից բացասական արձագանք ստացավ։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ ակցիան։

-Պետք է նշեմ, որ մեր կուսակցությունն ու մեզ մերձակա քաղաքական ուժերը ներգրավված չեն եղել այդ ամենի կազմակերպման մեջ, դա եղել է ավելի շատ իշխանական նախաձեռնություն։ Որպես արցախցի՝ ես կարծում եմ, որ իհարկե մեր Եռատոնը, մեր պապերի հաղթանակը չպետք է անտեսվեր, բայց նաև չեմ ընդունում, որ այդ օրը պետք է Խորհրդային միության դրոշը Ստեփանակերտի փողոցներով ծածանվեր։ Բոլորս էլ գիտենք, որ Ստեփանակերտն այսօր խոշորացույցի տակ է, և ցանկացած գործողություն, ցանկացած միջոցառում, ակցիա, որ արվում է, պետք է ունենա իր հստակ ասելիքը, մեսիջներն ու նպատակը։ Եվ չեմ կարծում, որ դա լավ մտածված և բոլոր նրբությունները հաշվի առնված միջոցառում էր։


 

 

 

Արշակ Աբրահամյան Արցախ Հայաստան Ղարաբաղյան հակամարտություն խմբագրի ընտրանի հարցազրույց

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին