f

Անկախ

Մելանյա Թրամփն ակնարկել է նախագահի պաշտոնում ամուսնու առաջադրվելու մասին


ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ակնարկել է, որ իր ամուսինը՝ Դոնալդ Թրամփը, կարող է երկրորդ անգամ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Գրում է Gazeta.ru-ն։

 «Կարծում եմ՝ մենք շատ բանի ենք հասել Թրամփի կառավարման չորս տարիների ընթացքում <...> Երբեք մի ասա երբեք», - Մելանյան պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա կարող է կրկին ապրել Սպիտակ տանը, եթե իր ամուսինը վերընտրվի։

 Խոսելով Դոնալդ Թրամփի նախագահության օրոք իր մասին հրապարակումների մասին՝ Մելանյան լրատվամիջոցներին մեղադրել է կողմնակալության և «ակնհայտ» երկակի ստանդարտների մեջ։

«Նրանք կողմնակալ են, ունեն համակրանք և հակակրանք», - ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը մեկուկես տարուց պակաս ժամանակում այնքան  վնաս է հասցրել երկրին, որքան միասին չէին կարող պատճառել երկրի «հինգ վատագույն նախագահները»։

 Անդրադառնալով համաշխարհային օրակարգի հարցերին, նա իր դեմոկրատական ​​իրավահաջորդին պատասխանատու է համարել նաև Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունների համար։ Թրամփը նշել է, որ այս իրավիճակը կարող է հետևանքներ ունենալ ողջ աշխարհի համար, ներառյալ նոր համաշխարհային պատերազմի սանձազերծման վտանգը։ Անցյալ տարվա հունվարի 20-ի առավոտյան Դոնալդ եւ Մելանյա Թրամփները լքել են Սպիտակ տունը։ Նրանք որոշել են խախտել Վաշինգտոնի նոր ղեկավարի հետ հանդիպելու ավանդույթը և մեկնել են արարողության մեկնարկից չորս ժամ առաջ։

Աշխարհում ԱՄՆ Մելանիա Թրամփ Դոնալդ Թրամփ վերադարձ առաջադրում Ակնարկ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին