Ոստիկանները Պուշկին–Սարյան խաչմերուկից բերման են ենթարկել ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովի որդուն` Իգոր Խաչատուրովին։
Այդ հատվածում «Դիմադրություն» շարժման անդամներն ու դրա կողմակիցները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում, փողոց փակում։ Ոստիկանները Պուշկին–Սարյան խաչմերուկից մի շարք քաղաքացիների նույնպես բերման ենթարկեցին։