f

Անկախ

«ոստիկանա»-փետը


Բավականին ուշագրավ է, որ այսօր առավոտյան Երևանում ոչ միայն երթևեկությունը այլև, այսպես կոչված՝ «ոստիկանական ուժերը» կաթվածահարավեցին:

Սկզբունքորեն, ի՞նչ է ստացվեց:

Առաջին. «առանց նիկոլ Հայաստան» շարժմանը միացած հազարավոր հայրենակիցներ գործնականում կաթվածահար արեցին մայրաքաղաքի երթևեկությունը՝ միաժամանակ ու մեկ-երկու ժամ տևողությամբ փակելով ավելի քան 50 փողոց:

Երկրորդ. նիկոլական հակահայ ռեժիմը, կանխատեսելիորեն,դիմեց իր միակ հենարանը մնացած ոստիկանական բիրտ ուժին:

Երրորդ, որպես բացարձակ ծառայամիտ էակ ու իր «գլխապտույտ» կարիերայով միմիայն իջևանցի և նիկոլի ծանոթ լինելու հետևանքով անարժանորեն ոստիկանապետի պաշտոն զբաղեցնող Վահե Ղազարյանը ու, նրա հրամանով՝ բացառապես մի քանի հասնյակ հազար դրամի համար իրենք իրենց հայի թշնամու տեղ դրած «ոստիկանները», կատաղած հարձակվեցին բացառապես խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող հայերի վրա, սկսեցին տասնյակներով ու հարյուրներով «բերման ենթարկել»՝ բացարձակապես չունենալով դրա իրավունքը, ի դեպ:

Չորրորդ, ու հենց այդ «բերման ենթարկելու» հիստերիկ, տիպիկ ոստիկանապետական ապուշ գործողության հետևանքով, «ոստիկանա»-փետը, առավել քան բացահայտ ցույց տվեց թե՛ իր, թե՛ իր շեֆի անզորությունն ու պարտությունը:

Շատ պարզ է. արագորեն բացահայտվեց, որ ոստիկանությունն անկարող է ու այլևս չունի բավարար ռեսուրսներ՝ «առանց նիկոլ Հայաստան» շարժմանը խոչընդոտելու համար:

Շատ արագ ակնհայտ դարձավ, որ հարյուրավոր մարդկանց բերման ենթարկելով, նիկոլի «ոստիկանները» խցանումներ են հարուցել իրենց իսկ «ոստիկանական բաժիններում»: Պարզ ասած՝ բերման ենթարկվածները շատ ավելին էին, քան նրանց կարող էին տեղավորել բոլոր ոստիկանական բաժանմունքներում միասին վերցրած:

Ըստ որում, փողոցներում ու մայթերում մնացել են հազարավոր ու հազարավոր հայրենակիցներ, որոնք նույնպես պատրաստ են «բերման ենթարկվել»՝ բացարձակապես թքա՛ծ ունենալով թե՛ բերման ենթարկողի, թե՛ նրանց օտարահպատակ «ոսիտիկանա»-փետի, թե՛ նշված «ոստիկանա»-փետի գլխակեր «զեմլյակի» վրա:

Սրանից տրամաբանորեն հետևում է, որ եթե վաղը, մյուս օրվա անհնազանդության գործողությունների մասնակիցների թիվը այսօրվանինից մի փոքր ավելին լինի, ապա ոստիկանությանը, անգամ կամիր-ֆեսավոր վայրենի ու մարդատյացները չեն կարողանալու ոչինչ անել:

Ավելին, այսօր «ոստիկանությունը», որը վաղուց կապ չունի օրենքի և օրինականության հետ, ամեն ինչ արեց, որպեսզի կտրուկ ավելացնի փողոց ելած հայրենակիցների թիվը:

Վանկարկումներն ու «միտինգները» մի երկու ժամով տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունքներ, որտեղ պարզվեց, որ հենց ոստիկանների շրջանում, հարյուրավորները համակրում են «առանց նիկոլ Հայաստան» շարժմանան ու համամիտ են ներկայացվող պահանջին, այն է՝ նիկոլի հեռացմանը:

---

Ակնհայտ է, որ փաշինյանական ռեժիմը հոգեվարքի մեջ է ու շուտով իր թրքահոտ ու եղկելի շունչը կփչի:

---

Կրկնում եմ, թող բոլոր թրքահպատակներն իմանան. Մայիսը հայոց հաղթանակների ամիսն է:

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում ՀՀ Ոստիկանություն Իշխանափոխություն խմբագրի ընտրանի Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին