Այն փաստը, որ Կոսովոյին թույլ են տվել միանալ Եվրոպայի խորհրդին, հակասում է միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձեւին եւ մարդու իրավունքներին, հայտարարել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչը։ Նրա խոսքերը մեջբերում է Euractiv հրատարակությունը։ Գրում է Gazexta.ru-ն։
Նրա խոսքով՝ Կոսովոյի ընդունումը Եվրախորհուրդ հակասում է կազմակերպության արժեքներին։ Սերբիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ այս իրավիճակը լավ արտացոլում է վերջերս Կոսովոյում սերբ բնակչության իրավունքների ոտնահարմանումը, որոնց թույլ չեն տվել մասնակցել հանրաքվեին և ընտրություններին։
Չորս պետություններ նախկինում դիվանագիտական նոտաներ են հղել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, որոնք հետ են կանչում Կոսովոյի Հանրապետության ճանաչումը, հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը։
Նրա խոսքով՝ Սերբիան «կշարունակի կոշտ պայքարը» Կոսովոյի ճանաչումը չեղյալ համարելու համար՝ առաջնորդվելով իր պետական նպատակներով ու շահերով։ Ըստ երկրի հետախուզական ծառայությունների, «առնվազն երկու համաշխարհային տերություններ ներկայումս աշխատում են լուրջ նյութատեխնիկական աջակցություն տրամադրել Պրիշտինային անկախության նոր ճանաչում ձեռք բերելու արշավում», - հավելել է նա: