f

Անկախ

«Փաստ». Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ստորագրահավաք` բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը և ժողովրդավարությունից ակնհայտ հետընթացը անհանգստացնում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Դիվանագիտական աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցիչները նախօրեին փակ հանդիպում են անցկացրել` քննարկելու Հայաստանում ընդդիմության հավաքների ժամանակ կիրառված անհամաչափ ուժի դեպքերն ու մասսայական ձերբակալությունները:

Բանն այն է, որ խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներից բերման ենթարկվածների օրական թիվն արդեն գերազանցում է 400-ը, իսկ վերջին երկու շաբաթում ռեկորդային թվով վարչական ձերբակալություններ են արձանագրվել, ինչը խիստ մտահոգում է դեսպաններին:

Մեր տեղեկություններով, առանձին քննարկում է եղել ոստիկանության ծառայողների կողմից առանց հիմքի ֆիզիկական ուժ կիրառելու ու բերման ենթարկելու հաճախակիացած դեպքերի մասին, երբ ոստիկանը, պաշտոնական հավելավճարի խոստմամբ, իրեն պատժիչ ուժ է ներկայացրել: Եվրոպական դեսպանների քննարկման առանցքը նաև կալանավորված քաղբանտարկյալներն են եղել:

Խոսքը վերաբերում է Ավետիք Չալաբյանին, Արամայիս Մխիթարյանին, Ազատ Մուրադյանին, Ալեքսան Ալեքսանյանին, Արսեն Մարտոյանին, Գոռ Սարգսյանին, Գոռ Մաթևոսյանին, Գևորգ Մուրադյանին, Գերասիմ Վարդանյանին, Դավիթ Ավագյանին, Տարոն Մանուկյանին, Արմեն Գրիգորյանին: Քննարկման ժամանակ հատուկ շեշտվել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի գործոնը, որին իշխանությունները երկու ամսով կալանավորել են Քրեական օրենսգրքի մի հոդվածով, որն իրավաբանական հանրույթի կողմից դատավարական սխալ է համարվում:

Ի դեպ, մենք արդեն տեղեկացրել ենք, որ Չալաբյանի կալանավորումը, մեղմ ասած, լուրջ մտահոգություններ է առաջացրել միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններում: Մեր տեղեկություններով, դեսպանները մտադիր են առանձնահատուկ մոնիթորինգի ենթարկել այս ողջ գործընթացը, քանի որ փաշինյանական ռեժիմը հատել է բռնաճնշումների բոլոր սահմանները, եթե, իհարկե, այդպիսիք ընդհանրապես կան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

քաղբանտարկյալներ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին