f

Անկախ

«Հրապարակ». Հերթական բացառությունը Աննա Հակոբյանին


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի մայիսի 17-ի 327-Ա որոշմամբ բարեգործական է որակվել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը: Սա նշանակում է, որ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ կետից եւ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու: Բարեգործական որակված «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի վրա Աննա Հակոբյանը 39,02 միլիոն դրամ է ծախսելու, որով Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ է կազմակերպելու:

Գեղեցիկ անունով այս ծրագրի ամենաուշագրավ բաղադրիչն այն է, որ Աննա Հակոբյանը չի ասում, թե քանի հոգի է ծրագրով անցնելու: Մինչդեռ այլ կազմակերպությունների բարեգործական ծրագրերը հաստատվել են հստակ քանակի համար:

Օրինակ՝ այս տարվա փետրվարի 25-ի 120-Ա որոշմամբ բարեգործական է որակվել «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ ե ւ կարճաժամկետ խնամք ե ւ դաստիարակություն» ծրագիրը:

Հստակ գրված է, որ ծրագրի շահառուներ են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 15-23 տարեկան այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր ընդգրկված են եղել «ՍՕՍ մանկական գյուղեր» ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» ե ւ «Իջեւան» մասնաճյուղերում՝ 56 հոգի: Կամ՝ այս տարվա մարտի 7-ի 164-Ա որոշմամբ բարեգործական է որակվել Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղից Հայաստանի մասնաճյուղին ուղարկված բեռը:

Հստակ նշված է՝ 154 կգ ընդհանուր քաշով, եւ բացված է ըստ քանակների՝ այսքան վիրակապ, վիրահատական գործիք, վերքերը կարող սարք եւ այլն: Կամ՝ այս տարվա մայիսի 6-ի 302-Ա որոշմամբ բարեգործական է որակվել «Վարդանյան ընտանիք» հիմնադրամի «Քաղցրավենիքի նվիրաբերում» ծրագիրը: Հստակ նշված է, որ հիմնադրամը 14,05 միլիոն դրամի քաղցրավենիքի տոպրակներ է նվիրելու պետական մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի եւ հոգածության տակ գտնվող երեխաներին՝ 2004 հոգու: Ինչպես Աննա Հակոբյանի ծրագիրը, այս ծրագրերն էլ հաստատվել են փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ:

Փոխվարչապետը կա՛մ չի տեսել, որ Աննա Հակոբյանը ողջ տեղեկությունները չի ներկայացրել, կա՛մ պարզապես վախեցել է մերժել սեփական շեֆի կնոջը ու հաստատել է թերի հայտը: Սա առաջին անգամ չէ, որ թավշյաներն աչք են փակում Աննա Հակոբյանի արարքների վրա: 2019-ին Աննա Հակոբյանը, խախտելով «Հիմնադրամների մասին» օրենքը, չհրապարակեց նվիրատուների անունները:

Նման պահանջ է սահմանված օրենքի 39- րդ հոդվածում՝ հիմնադրամներն իրավունք չունեն անանուն նվիրատվություններ ընդունել: Սրա համար եւս Աննա Հակոբյանը պատասխանատվություն չկրեց: Իսկ կառավարությունն էլ, փաստորեն, չի խուսափում համագործակցել օրինախախտ հիմնադրամի հետ: Նման օրինախախտումներից կոռուպցիայի հոտ է փչում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աննա Հակոբյան Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին