f

Անկախ

Թուրքիան հերթական անգամ միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին և պաշտպանում Նիկոլ Փաշինյանին. Թևանյան


Թուրքիան հերթական անգամ միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին և պաշտպանում Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում տեղի ունեցող զանգվածային բողոքի գործողությունների և Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջի ֆոնին ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատունը մտահոգություն հայտնեց մեր երկրում գործող ամերիկյան բիոլաբորատորիաների գործունեության վերաբերյալ։ Սա անուղղակիորեն հարված էր փաշինյանական իշխանությանը։

Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այցի ժամանակ փորձեց ստանալ Մոսկվայի աջակցությունն իր աթոռը պահելու հարցում, բայց Կրմելում ցույց տվեցին, որ չունեն նման մտադրություն։ Դե իսկ ՌԴ դեսպանատան հայտարարությունը դիվանագիտական լեզվով Փաշինյանի իշխանությանը տված գնահատական էր։

ՀՀ–ում ԱՄՆ–ը դեսպանն իր հերթին ուղիղ պաշտպանության տակ առավ Նիկոլ Փաշինյանի վարչախմբին և քաջալերեց ոստիկանական վայրագությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Դա նշանակում է, որ Թուրքիան հերթական անգամ բացահայտորեն աջակցում է Փաշինյանին, որպեսզի նրա միջոցով կարողանա դուրս մղել հարավկովկասյան տարածաշրջանից ՌԴ–ին կամ առնվազն լուրջ փայատեր դառնալ այստեղ։

Եթե 44–օրյա պատերազմից հետո պաշտոնական Անկարան Նիկոլ Փաշինյանին ուղղակիորեն պաշտպանում էր ռազմական հեղաշրջումից, ապա հիմա ԱՄՆ դեսպանատան շուրթերով է դա անում, քանզի Հայաստանն այնպիսի վիճակում է, որ Թուրքիայի ուղիղ միջամտությունը մեր ներքաղաքական կյանքում ատոմային ռումբի էֆեկտ կառաջացնի և շատ ավելի մասշտաբային կդարձնի հակաիշխանական բողոքի ալիքը։

Թուրքիան անուղղակի է միջամտում մեր ներքին զարգացումներին, բայց ակտիվացրել է իր բոլոր գործիքներին։ Պատահական չէ, որ սորոսաթուրքական շրջանակները, որոնք թաքնված են տարատեսակ իրավապաշտպան կազմակերպությունների կամ ռազմահայրենասիրական ուժերի քողի տակ, նույնպես Նիկոլ Փաշինյանին աջակցելու հայտարարությամբ հանդես եկան։ Այդ ամենն, իհարկե, պատված էր ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինքնիշխանության պաշտպանության սոուսով, բայց դա ձևականություն է։

Իրականությունն այն է, որ ինքնիշխանության մասին ճամարտակողները չեն նեղվում, երբ ԱՄՆ–ը ուղղակիորեն միջամտում է ՀՀ ներքաղաքական կյանքին, այն էլ՝ Թուրքիայի համար ճանապարհ հարթելու մտադրությամբ։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հանել է աճուրդի՝ սեփական աթոռն ու կաշին փրկելու համար։ Նրա միակ հուսալի հենարանն օբյեկտիվորեն Թուրքիան է։ Վերջինիս համար էլ Փաշինյանը միակ գործիչն է, ում միջոցով հնարավոր է կյանքի կոչել թուրքական աշխարհի վաղեմի երազանքը՝ Հայաստանի ու Արցախի հաշվին, բնականաբար։

Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի շահերը գրեթե 100 տոկոսով համընկնում են, բայց դրանք գրեթե 100 տոկոսով հակադիր են Հայաստանի ու Արցախի շահերին։

ՀՀ քաղաքացին ընտրության լայն հնարավորություն չունի՝ կա՛մ հեռացնում է Փաշինյանին ու սպասարկում մեր երկրի շահը, կա՛մ սպասարկում է թուրքական շահը։

Հայաստան Անդրանիկ Թևանյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին