f

Անկախ

Անտեղի ինտրիգ. Հիմա ոչ թե անջատ կուսակցությունների «բացման կամ ստեղծման» ժամանակն է, այլ հակառակը. Վահե Հովհաննիսյան


Լրահոսը թերթելիս տեսա, որ լրատվամիջոցներից մեկը «տեղեկություն» էր հրապարակել, թե ես պատրաստվում եմ նոր կուսակցություն հիմնել։ Այս Տելեգրամի իր ալիքում գրել է Այլընտրանքային  նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հասկանալի է, որ այս անորոշ ու ակտիվ  պայքարի փուլում ոչ մի կուսակցություն ես չեմ բացում կամ ստեղծում։ Դա լուրջ չէ։

Անլուրջ է նաև, որ լրատվամիջոցը, ունենալով իմ բոլոր կոնտակտները, հանգիստ կարող էր ինձնից ճշտել «տեղեկությունը», բայց նախընտրում է չճշտել։

Աշխատանքային գործունեությունս այս պահին ամբողջությամբ կենտրոնացած է «Այլընտրանքային նախագծեր խմբում», մասնավորապես՝ «Հայկական օրակարգ» նախագծի վրա, որի խնդիրը մեր երկրի բարդ հարցերը տարբեր մոտեցումներով՝ մասնագիտական և ինտելեկտուալ բարձր որակներ ունեցող գործիչների հետ քննարկելն է։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի հետպատերազմյան վերականգնման առողջ տեսլականի ձևավորման համար։

Ինչ վերաբերում է իմ քաղաքական պատկերացումներին, ապա ես կարծում եմ,  որ հիմա ոչ թե անջատ կուսակցությունների «բացման կամ ստեղծման» ժամանակն է, այլ հակառակը՝ կոնսոլիդացիոն, համախմբման պրոցեսների փուլը, գուցե՝ նոր քաղաքական կամ հասարակական հոսանքների։

Աղետի ծավալը, որն առկա է մեր երկրում, պահանջում է գաղափարների, պատկերացումների, մոտեցումների էական վերանայում։ Մանր-մունր նպատակներով, անհիմն պատկերացումներով ու իրականության ոչ պատշաճ գնահատմամբ մենք ոչ միայն առաջ չենք գնա, այլև՝ կարող ենք նոր աղետների հասնել։

Նոր աղետների բացառումը և հետպատերազմյան Հայաստանի վերականգնումը պետք է լինի հայկական պետական և քաղաքական մտքի նպատակը՝ հիմնված  արժանապատվության, սառը պրագմատիզմի և գրագիտության վրա։ Իսկ սա ենթադրում է կոնսոլիդացիոն պրոցես, բոլոր ունակ մարդկանց ջանքերի մեկտեղում, ինչի համար պետք են նոր գաղափարներ, նոր տեսլականներ, նոր մարդիկ»։

Հայաստան Վահե Հովհաննիսյան

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին