f

Անկախ

Դիլիջանի ՔՊ-ական, <<արու>> համայնքապետի օրոք շարունակվում է շուկայականից ցածր գներով հողերի օտարումը


Դիլիջանի ՔՊ-ական, <<արու>> համայնքապետի օրոք շարունակվում է շուկայականից ցածր գներով հողերի օտարումը

2021թ․ փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց 1984թ․-ին ծնված, Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ Դավիթ Սարգսյանը, ով 2021թ․ հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան խոշոր համայնքի ավագանու ընտրություններով ձեւավորված ավագանու կողմից ընտրվեց համայնքի ղեկավար։ Նա իր անձնական գործում իր սեռի վերաբերյալ գրել է՝ <<արու>> Ն․ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանի ընկեր, <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության անդամ Դ․ Սարգսյանը որոշումներ է ընդունել, որով համայնքի հողերը շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների, երբ Դիլիջանի շատ բնակիչներ տուն կառուցելու համար հողամաս չունեն։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ 2022թ․ ապրիլի 18-ին Դ․ Սարգսյանը որոշում ընդունել է քաղաքացի Սուրեն Մանուկյանին աճուրդային կարգով հողամաս օտարելու մասին։ Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. մարտի 18-ի թիվ 149-Ա որոշմամբ 2022թ. ապրիլի 18-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 690.9քմ հողամաս , Դիլիջանի Սարալանջի փողոցի թիվ 40/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 4836300 դրամ մեկնարկային գնով, աճուրդում 4836300 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւանի Կոմիտասի 7/2 շենքի բնակիչ Սուրեն Մանուկյանը, այդ մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն: Համայնքի ղեկավարի ապրիլի 18-ի մեկ այլ որոշմամբ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> Սարալանջի փողոցի 40/1 հասցեում գտնվող 690,8 քառակուսի մետր հողամասը , բնակելի տուն կառուցելու նպատակով օտարվել Երեւանի Նազարբեկյան փողոցի բնակիչ Իրինա Ալեքսանյանին, ով կայացած աճուրդում հաղթել է 4835600 դրամ գնով։ Ապրիլի 18-ին Դ․ Սարգսյանը որոշել է Սարալանջի փողոցի 38/1 հասցեում գտնվող, աճուրդի ներկայացված 690․9 քմ հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով 4836300 դրամով օտարել Երեւանի Վաղարշյան փողոցի բնակիչ Դավիթ ԻշխանյանինԴիլիջան քաղաքում բնակելի կառուցապատման հողերի մեծ մասը նախկինում օտարվել է, ազատ հողեր գրեթե չկան, այդ հողերի մեկ քառակուսի մետրի շուկայական ամենանվազագույն գինը մոտ 10 հազար դրամ է։ Մայիսի 5-ին Դիլիջան համայնքի ավագանին, միաձայն, 18 կողմով որոշել է համաձայնություն տալ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Գյուղատնտնտեսական նշանակության հողերից>> 48049.7քմ մակերեսով թվով 6 հողամասերը, <<Բնակավայրերի հողերից>> 1169.2քմ ընդհանուր մակերեսով թվով 4 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը և հաստատել մեկնարկային գները։ Եվ կրկին աճուրդային վաճառքի ներկայցված մեկնարկային գները շուկայականից ցածր են։ Օրինակ՝ <<Բնակավայրերի հողերից>> Կալինինի փողոցում գտնվող հասարակական կառուցապատման համար նախատեսված 360 քմ հողամասի աճուրդ-վաճառքի մեկնարկային գին է սահմանված 2 միլիոն 520 հազար դրամը,Օրձոնիկիձեի փողոցի 376 քմ հողամասի մեկնարկային գին՝ 2 միլիոն 632 հազար դրամը եւ այլն։

Ապրիլի 26-ին համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշում է կայացրել իր խորհրդական Աշոտ Թամրազյանին մայիսի 1-ից աշխատանքից ազատելու մասին։ Այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող , շուտով 38 տարին բոլորող Դիլիջանի համայնքապետն ունի առաջին տեղակալ ՝Արամ Բազինյանը, խորհրդական՝ Նոնա Գրիգորյանը, եւ համայնքի ղեկավարի օգնական՝ Յուրի Ալիխանյանը։

Լուսանկարում՝ համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը եւ համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը, լուսանկարը՝ Դիլիջանի համայնքապետարանի ինտեներտային կայքից։

Դավիթ Սարգսյան Նոնա Գրիգորյան Դիլիջան Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին