«Արտախորհրդարանական ուժերի հետ հերթական հանդիպման մասնակիցների կազմը նոսրացել էր. ներկա չէին Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը:
Հայրապետյանն ու Արզաքանցյանը մեզ ասացին, որ հրավեր ստացել են, բայց խիստ զբաղված լինելու պատճառով չեն կարողացել մասնակցել: Հայրապետյանը դասախոսություն է ունեցել Պոլիտեխնիկում, Արզաքանցյանն ասաց՝ խիտ գրաֆիկով է աշխատում, հանդիպմանը գնալ չի կարողացել: Նորիկյանն էլ ասաց` շատ զբաղված է, այդ հարցին պատասխանել չի կարող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում