Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Օսկար Լաֆոնտենը Ռուսաստանի «ոչնչացման» մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի խոսքերը համեմատել է «նացիստների լեզվի» հետ։ Այս մասին հայտնում է Saarbrücker Zeitung պարբերականը։Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ Լաֆոնտենի՝ նման հայտարարությունները կարող են դուր գալ Երրորդ Ռեյխի առաջնորդներին։ Քաղաքական գործիչը քննադատել է նաև Բերբոքի խոսքերն այն մասին, որ Գերմանիան ծրագրում է հրաժարվել ռուսական նավթից և գազից։
«Կանաչները անում են ամեն ինչ, որպեսզի Գերմանիայի տնտեսությունը պակաս մրցունակ լինի, մինչդեռ Գերմանիայի կանցլեր Շոլցը և ֆինանսների նախարար Լիդները պարզապես հետևում են կողքից», - ասել է Լա Ֆոնտենը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան և Իտալիան ընկերություններին թույլ են տվել ռուբլով հաշիվներ բացել Ռուսաստանից գազ գնելու համար։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Ուկրաինայում՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքի։
Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը։