f

Անկախ

ՇՄՆ-ն առաջարկել է Սևանա լճից ոռոգման նպատակով 2022-ին ջրառի չափաքանակը 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել մինչև 135 մլն խմ


Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն Շրջակա միջավայրի նախարարություն կառավարության որոշման նախագծի առաջարկ էր ներկայացրել, որով առաջարկվում էր ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն մ3:

Նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` ՀՀ գետերի 2022թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսումը (նախատեսվում է Ազատի և Մարմարիկի ջրամբարի ջրալցվածությունը 100%, իսկ Ապարանի ջրամբարինը՝ 65-70%) և 2022 թվականի մայիսի 18-ի դրությամբ ջրամբարների լցվածության ծավալները (Ազատի ջրամբար՝ 56 մլն.մ3, Ապարանի ջրամբար՝ 47,3 մլն.մ3, Մարմարիկի ջրամբար՝ 18,4 մլն.մ3), ինչպես նաև այն, որ շուրջ 40 մլն.մ3 ջուր կարող են ապահովել Մխչյան 2 (Արտաշատի ջրանցքով) և Ռանչպար 2 (Ստորին Հրազդան ջրանցքով) պոմպակայանները, ինչպես նաև ոլորտային ստորաբաժանումների կողմից իրականացված վերլուծությունների արդյունքում Շրջակա միջավայրի նախարարությունը նպատակահարմար է համարել ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն.մ3 ։

1. Մխչյան 2 (Արտաշատի ջրանցքով) և Ռանչպար 2 (Ստորին Հրազդան ջրանցքով) պոմպակայաններից շուրջ 40 մլն.մ3 ջրի ապահովումը տեխնիկապես հնարավոր է, քանի որ Մխչյան 2-ում կան 6 պոմպեր 1600 լ/վրկ արտադրողականությամբ, որից 2 պոմպը միայն մեկ խողովակի մեջ մղելով 3200 լ/վրկ ջրաելք կարող են ապահովել՝ մեկ օրում շուրջ 276.5 հազ. մ3 ջուր և 120 օր աշխատելու պայմաններում կարող է ապահովվել մոտ 33.2 մլն մ3 ջուր: Իսկ Ռանչպար 2-ը երկու պոմպի աշխատեցման դեպքում մի խողովակով կունենա 1500 լ/վրկ ջրաելք՝ մեկ օրում մղելով 129.6 հազ. մ3 ջուր, ինչը 120 օր աշխատելու դեպքում կապահովի 15.5 մլն մ3 ծավալի ջուր: Արդյունքում ոռոգման ժամանակաշրջանում ընդամենը 120 օր աշխատելու դեպքում 2 պոմպակայանները միասին կարող են ապահովել 48.7 մլն. մ3 ջրածավալ (որի ջրաղբյուրները հանդիսանում են կոլեկտորա-դրենաժային ջրերը): Հաշվի առնելով այն փաստը, որ Արարատյան դաշտում մշակաբույսերի վեգետացիոն շրջանը միջինում կազմում է 210-230 օր, պոմպակայանների ընդհանուր 120 օրյա աշխատանքն իրատեսական է,

2. Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2022 թվականի ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատա-րածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.2 հազ. հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման (Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճ) նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը հաշվարկվել է շուրջ 509 մլն.մ3, սակայն 2021 թվականի ոռոգման շրջանում 31.4 հազ. հեկտարի համար ոռոգման ջրի պահանջարկը հաշվարկվել էր շուրջ 470 մլն.մ3, ինչը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։

Սևանա լճի էկոհամակարգի անխաթարության պահպանությունը Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր առաջնահերթություններից է, ուստի, մեկ անգամ ևս նշենք, որ նախարարությունը նպատակահարմար է համարում ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն.մ3», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Հայաստան Շրջակա միջավայրի նախարարություն

Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ավելին
Ավելին