f

Անկախ

Բրյուսելյան դավադրություն. Անդրանիկ Թևանյան


Հայ ժողովուրդը մեկ տարբերակ ունի բրյուսելյան դավադրությունը, Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված քայլերը վիժեցնելու՝ պայքարել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան–Ալիև–Միշել եռակողմ հանդիպման արդյունքները հետևյալն են․

1․Բանակցություններն ընթացել են Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքների և թուրք–ադրբեջանական թելադրած օրակարգի շրջանակներում։ Պաշտոնական Երևանի ներկայացրած 6–կետանոց պատասխանը նույնիսկ քննարկման առարկա չի դարձել, քանզի որևէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության և կարգավիճակի մասին։

2․Բանակցային բառապաշարից դուրս են մնացել «Լեռնային Ղարաբաղ» և «Ղարաբաղյան հակամարտություն» եզրերը։

Շարլ Միշելի տարածած հայտարարության մեջ օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» (the ethnic Armenian population in Karabakh) ձևակերպումը։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Արցախը ներառել Ադրբեջանի կազմի մեջ և հիմա ընդամենը խոսվում է արցախահայերի՝ որպես Ադրբեջանի էթնիկ փոքրամասնության իրավունքների մասին։ Սա իհարկե նորությւոն չէր, քանզի Ադրբեջանին ներկայացրած 6–կետանոց նամակում պաշտոնական Երևանը նույնպես խոսում է Ադրբեջանի կազմում արցախահայության իրավունքների և անվտանգության մասին։

3․ Բավական խուճուճ, քողարկված ձևակերպում է ստացել անկլավների հարցը և հստակեցվել միջանցքի հարցը։

«Նրանք համաձայնության են եկել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի և Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ»,– նշված է Միշելի հայտարարության մեջ (They agreed on the principles governing transit between western Azerbaijan and Nakhichevan, and between different parts of Armenia via Azerbaijan, as well as international transport through communications infrastructure of both countries)։

Ի՞նչ է նշանակում «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցում», եթե ոչ այնպիսի իրավիճակ, ինչպիսին ունեցանք Գորիս–Կապան 21–կիլոմետրանոց հատվածում։ Ինչպես հայտի է, այդ կտորը հանձնվեց Ադրբեջանին՝ Փաշինյան–Ալիև բանավոր փոխհամաձայնության արդյունքում։ Հիմա պայմանավորվել են նույնն անել Տավուշի և Արարատի մարզերում, բայց արդեն ԵՄ–ի հովանու ներքո և խուճուճ ձևակերպումների օգնությամբ։

4․Միշելի հայտարարության աշխարհաքաղաքական մեխն այն էր, որ Արևմուտքն ուզում է դուրս մղել Ռուսաստանին Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման ու սահմանագծման գործընթացից և ի վերջո՝ Արցախից։ Չկա որևէ խոսք ռուսական խաղաղապահների մանդատի մասին։ Ավելին՝ արցախահայությունը դիտարկվում է Ադրբեջանի կազմում բնակվող ազգային փոքրամասնություն, որի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովի Բաքուն։

5․ Արևմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են Նիկոլ Փաշինյանից ստանալ բոլոր զիջումները, քանի դեռ Հայաստանի ներքաղաքական կյանքը չի հանգեցրել փոփոխությունների։ Պատահական չէ, որ հստակեցվել են Բրյուսելի հովանու ներքո սպասվող հանդիպումների ու քայլերի ժամանակացույցերը։ Ամեն ինչ պլանավորվել է արագացված տեմպերով։

6․ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել աջակցել կողմերին՝ իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարցում։ Սա «թարգմանաբար» նշանակում է, որ Հայաստանում է՛լ ավելի է ինտենսիվացվելու «Հողերը տանք, խաղաղ ապրենք», «Ղարաբաղը հանձնենք, խաղաղ ապրենք», «Թուրքը մեր հարևանն է, ռուսներն են միշտ մեզ խանգարել», «Ադրբեջանի սահմանը բացենք լավ ապրենք» և նմանատիպ այլ քարոզչակոդերի տարածումը։

․ ․ ․

Հայ ժողովուրդը մեկ տարբերակ ունի բրյուսելյան դավադրությունը, Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված քայլերը վիժեցնելու՝ պայքարել։ Վիժեցնելու թիվ մեկ նախապայմանն իշխանափոխությունն է։

Նիկոլ Փաշինյանի հեռացումը և ազգային իշխանության ձևավորումը հնարավորություն կտա խուսափել կատաստրոֆայից։ Մեր պետությունն ու ժողովուրդը դեռևս ժամանակ ունեն խուսափելու վատագույնից։ Առայժմ հարցերը կարող են լուծվել Երևանում։ ՀՀ քաղաքացուց և քաղաքական էլիտայից է կախված գործի հաջողությունը։

Հայաստան Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Ավելին
Ավելին