f

Անկախ

Մուրալով խաղաղություն չեն ունենում։ Թուրքին կարող ենք  միայն պարտադրել խաղաղությունը․ քաշաթաղցի


«Ադրբեջանցու հետ խաղաղ համակեցությունը հնարավոր չէ։ Մենք միշտ ենք խաղաղ եղել, բայց խաղաղությունը միայն մեր ուզելով չէ։ Պատահե՞լ է, որ մենք ենք նախահարձակ եղել կամ ոտնձգության դիմել։ Ինչպե՞ս եք պատկերացնում ծեր ու մանուկ մորթող թուրքի հետ խաղաղ համակեցությունը»,- ասում է Արցախի Քաշաթաղի շրջանի Դրախտաձորի դպրոցի տնօրեն Սվետլանա Սահակյանը՝ խոսելով իրականացվող քարոզչության և ընթացիկ զարգացումների մասին։

Նա շեշտում է՝ խաղաղություն բոլորն են ուզում, բայց թուրքի, ադրբեջանցու հետ խաղաղ ապրելու համար մենք պետք է հզորանանք և նրանց պարտադրենք այդ խաղաղությունը։ Իսկ այն, ինչ ունենք այսօր, բոլորովին էլ խաղաղություն չէ։ «Մուրալով խաղաղություն չեն ունենում։ Իրենց  կարող ենք  միայն պարտադրել խաղաղությունը։ Թուրքին պետք է սովորեցնենք հարգել մեզ»,- ասում է նա։

Սահակյանը բացառում է Արցախի կարգավիճակի հնարավորությունն Ադրբեջանի կազմում։ Վստահ է՝ դա նշանակում է հայաթափման նոր ծրագիր․  այդ պարագայում Արցախը կդառնա նոր Նախիջևան։ «Արցախի հայը երբեք թուրքի ստրուկ չի եղել ու չի էլ լինի, դա բացառվում է։ Մենք ի՞նչի համար ենք պայքարել, եթե պիտի Ադրբեջանի  կազմի մեջ լինենք»,- ասում է նա։

Սահակյանը վստահ է՝ Արցախի հայաթափումը կարող ենք կանխել, եթե ազգովի համախմբվենք Արցախը փրկելու գաղափարի և նպատակի շուրջ։ 

«Եթե կորցնենք Արցախը, հետո Սյունիքն ենք կորցնելու, հետո Գեղարքունիքը և այդպես շարունակ։ Թուրքն անկուշտ է։ Բայց նաև վախկոտ է։ Եթե մենք համախմբվենք, համոզված եմ, որ կհաղթենք։ Արցախը չի կարող այսպես ծնկած մնալ, մեր  զոհված տղերքը մեզ ուժ կտանք, մեր սարերը մեզ կօգնեն, բայց նախ պետք է համախմբվենք»,- ասում է Սահակյանը։

Նա նաև վստահ է՝ մի օր Արցախի կորսված տարածքներն էլ ենք ազատագրելու․ չի կարող մեր հայրենիքը, մեր հերոսների արյունով շաղախված հողը մնալ թշնամուն։ 

«Ես  հավատում եմ, որ մի օր կորցրած տարածքները հետ կբերենք, քանի որ չենք կարող մեր շիրիմները թողնել թշնամուն։Եթե մենք չկարողանանք, հավատում եմ, որ մեր  զոհերի երեխաները  կապրեն վրեժով ու իրենք մեր հողերը նորից կազատագրեն»,- ասում է նա։

Իսկ այդ նպատակի իրագործման համար մատաղ սերնդի դաստիարակությունը պետք է հայրենասիրական հենքի վրա դրվի․ մեր երեխաները փոքր հասակից պետք է ճանաչեն իրենց թշնամուն և տիրապետեն նրա լեզվին։ Ասում է՝ ամուսիններով իրենց  5 երեխաներին այդ ոգով են  դաստիարակում։

Դրախտային Դրախտաձորը

Սահակյանը ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Գանձասար գյուղից է։ Ընտանիքով Դրախտաձորում է հաստատվել 2013-ին․ դպրոցում քիմիայի և կենսաբանության մանկավարժի կարիք կար։ Շուտով գյուղում ընտանիքը նաև տնտեսություն է հիմնել․ զբաղվում էին անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ 

Հարցին, թե Գանձասարը և Դրախտաձորը ինչ նմանություններ և տարբերություններ ունեին, Սահակյանն ասում է, որ համեմատելը բարդ է․ Գանձասարը բարերար Լևոն Հայրապետյանի  շնորհիվ քաղաքին չզիջող, զարգացած բնակավայր էր և  զբոսաշրջային կենտրոն։ Իսկ Դրախտաձորի առանձնահատկությունը միջավայրն էր․ ողջ գյուղը  (15 ընտանիք)  մեկ մեծ ընտանիքի նման էր ապրում, և այդ միասնականության շնորհիվ դժվարությունները հաղթահարելն ավելի հեշտ էր։ Ասում է՝ գյուղի անունն էլ համահունչ էր իրականությանը․ կանաչ անտառներով ու մարգագետիներով, պտղատու այգիներով շրջապատված բնակավայրը  դրախտային էր։

Հիշում է՝ գյուղը էլեկտրաֆիկացվել է 2013-ին։ Մինչ այդ գյուղի բնակիչներն ապրել են առանց էլեկտրականության։ Բերձոր հասնելու համար պատահել է, որ ոտքով են գնացել կամ ձիով, որ ալյուր գնեն ու գյուղ հասցնեն։ Ասում է՝ իրենք նման դժվարություններ չեն տեսել, երբ հաստատվել են գյուղում, ճանապարհներն արդեն քիչ թե շատ բարվոք վիճակում էին, Բերձորի հետ կապող տրանսպորտ կար, և առաջին անհրաժեշտության պարագաները գնելը խնդիր չէր։ 

«Հեշտությամբ ինտեգրվել եմ ու այդ մեծ ընտանիքի մի անդամն եմ դարձել։ Իմ կյանքի հաջողություններից է, որ միշտ լավ մարդկանց եմ հանդիպել»,- ասում է Սահակյանը՝ հավելելով, որ գյուղն իր համար սիրելի ու հարազատ էր դարձել։

«Երբ շրջապատված էս լինում փոխադարձ հարգանքով ու սիրով, ու ամբողջ գյուղն է մեկը մյուսին այդպես վերաբերվում, չես կարող երջանիկ չլինել ու այդ բնակավայրը չսիրել»,- ասում է Սահակյանը՝ հավելելով, որ երջանկության գաղտնիքը քրտնաջան աշխատանքն էր, որով մարդիկ իրենց ապրուստն էին վաստակում․  Դրախտաձորում միայն ալյուր էին  գնում, մնացած ամեն ինչ բնակիչներն իրենց աշխատանքով  էին ստեղծում։ 

«Դրախտաձոր տեղափոխվելու որոշման համար երբեք չեմ զղջացել, ավելին, ասում եմ՝ ավելի շուտ պետք է այդ գյուղ գնայի»,- ասում է նա։

2017-ին Սահակյանը  նշանակվել է դպրոցի տնօրեն։ Հիշում է՝ դպրոցի շենքը ոչ բարվոք վիճակում էր, բայց դա չէր խանգարում կրթական արդյունավետ գործընթացին․ բոլոր ուսուցիչները բարձրագույն կրթությամբ և իրենց գործին նվիրված մասնագետներ էին, աշակերտներն էլ սովորելու ձգտում ունեին․ «Գյուղի դպրոցը 1996-ին հիմնել է բնակիչներից  Հայկազ Աղաջանյանը․ նա, չունենալով մանկավարժական կրթություն, իր տան մեջ դպրոց է հիմնել ու դասավանդել երեխաներին։ 2020-ին հասել էինք մի փուլի, երբ մասնագետների պակաս չունեինք, շուտով նաև բարեկարգ շենքային պայմաններ պետք է ունենայինք․ Թուֆենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ դպրոցի շենքը պետք է վերանորոգվեր։ Բայց չարաբաստիկ պատերազմը խանգարեց»։ 

Պատմում է՝ քննարկվում էր նաև գյուղում  մանկապարտեզ և խաղահրապարակ ունենալու հարցը։ Պատերազմը բոլոր ծրագրերը կիսատ թողեց։

«Մեր հերոսներն իրենց կյանքը զոհեցին՝ հայրենիքը,  հողը պահելու համար, իսկ մենք անգամ նրանց շիրիմները չկարողացանք պահել»

Խոսելով պատերազմի մասին՝ Սահակյանն ասում է, որ պատերազմը, առավել ևս պարտությունը, սպասելի չէին իր համար։ «Պատերազմում կորցրել եմ ամենից թանկս՝ եղբորս»,- ասում է Սահակյանը։ Նրա եղբայրը հետախույզ է եղել, 12 տարի ծառայության մեջ էր։ Զոհվել է սեպտեմբերի 29-ին։ Բայց նրա մասունքները գտել և հողին են հանձնել միայն 6 ամիս անց։ 

«Եթե  վերջը հողերը  հանձնելն էր, թող առանց զոհերի լիներ։ Մի՞թե իրենք էին ավելորդ։ Հանուն ինչի՞ են զոհվել մեր տղաները։ Հիմա ես ոչ հայրենիք ունեմ, ոչ եղբայր ունեմ»,- ասում է Սահակյանը։

Անդրադառնալով Ն․ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից վերջերս հնչեցված հայտարարությանը՝ Սահակյանն ասում է, որ սխալն այն է, որ հնարավոր է շտկել։ «Սա անուղղելի է, նրանց ներում չկա, բոլորը պիտի պատասխանատվության ենթարկվեն, բոլոր մեղավորները, ինձ համար նախկին ու ներկա գոյություն չունի։Դա ներել չի կարելի։ Մեր տղաներին մատաղ են արել»,- ասում է նա։

«Բա մենք սրա՞ն էինք արժանի։ Մենք կորցրել ենք ամենից թանկը՝ հողը։  Բայց ինչո՞ւ։ Մեր հերոսներն իրենց կյանքը զոհեցին՝ հայրենիքը,  հողը պահելու համար, իսկ մենք անգամ նրանց շիրիմները չկարողացանք պահել»,- ասում է նա։

Սահակյանն ասում է՝ եթե հաղթած լինեինք, կասեր՝ զոհվել է հանուն հայրենիքի,այդ մտքից  միգուցե մի քիչ փարատվեր  իր վիշտը։ Բայց հիմա չի  համակերպվում իրականության հետ։ Ավելի է ծանրացնումէ հանգամանքը, որ մեր հողերը հանձնվեցին ստորագրությամբ՝ առանց մի կրակոցի։ Նա նաև նշում է՝ իր եղբայրը գոնե երկու երեխա է թողել որպես շարունակություն, իսկ ի՞նչ ասեն 18-ամյա զոհերի ծնողները, նրանց վիշտն անասելի  մեծ է։

Հիշում է՝ Դրախտաձորից դուրս են եկել հոկտեմբերի 5-ին․ ամուսինն առաջնագծում էր, տարածքում անօդաչուներ էին նկատվել, ուստի,  թշնամու էությունն իմանալով,  նախընտրել է  երեխաներին ապահով վայր տեղափոխել։ Մեքենան իր 15-ամյա տղան է վարել։

Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գյուղ են վերադարձել։ Հիշում է՝ բոլորով թևաթափ ու կոտրված վիճակում էին, չգիտեին, թե ինչու են թողնում իրենց գյուղը, ուր են գնալու, ինչ է լինելու հետո։ Պատմում է՝ իր ավագ դուստրը խնդրել էր հետը մի բուռ հող բերել իրենց բակից։ Բայց այդ խառնաշփոթ վիճակում անգամ մոռացել է իրագործել դստեր խնդրանքը։ «Աղջիկս ասել էր՝ տես, հանկարծ ճանապարհից չվերցնես, ես մեր հողը ճանաչում եմ։ Իր համար հող չբերեցի։ Ասացի՝ ոչինչ, դու դեռ մեր հողում նորից ծառ կտնկես, չվհատվես»,- պատմում է նա։

Այժմ ընտանիքը վարձով Երևանում է բնակվում՝ իրողության հետ այդպես էլ չհամակերպվելով։ «Ապրում ենք, բայց ապրել էլ կա, ապրել էլ։ Հիմա մենք  ապրում ենք ոչնչով,- ասում է Սահակյանը։- Անընդհատ կարոտում ես  քո գյուղը, քո սառն աղբյուրի ջուրը, քո բերքն ու բարիքը, քո կենցաղը, քո շիրիմը»։


 

Արցախ կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Քաշաթաղ Դրախտաձոր 44-օրյա պատերազմ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին