Մեծ Բրիտանիայում կապիկների ջրծաղիկի դեպքերի թիվը հասել է 56-ի։ Այդ մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Հանգստյան օրերին երկրում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի 36 դեպք, հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ ԵՄ ութ երկրներում այս վարակը հաստատվել է առնվազն 85 հիվանդի մոտ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում մայիսի 23-ի դրությամբ կապիկի ջրծաղիկով վարակման դեպք չի հայտնաբերվել։