f

Անկախ

«Փաստ». Ինչպե՞ս է անցել զոհվածների հարազատների և ՔԿ նախագահի հանդիպումը


«Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատներն օրերս հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Հանդիպման օրակարգում այն հարցն է եղել, թե ինչո՞ւ քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ այդ հարցում առկա է դատախազի ցուցումը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, մոտ չորս ժամ տևած հանդիպումը զոհվածների ծնողներին ու հարազատներին չի բավարարել, նրանք իրենց հարցերի պատասխաններն այդպես էլ չեն ստացել: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ հանդիպման ժամանակ կրքերը նույնիսկ թեժացել են, Քյարամյանի պահվածքը նյարդայնացրել է ներկաներին: Ասում են՝ ՔԿ ղեկավարի և հարազատներից մեկի միջև նույնիսկ տեղի է ունեցել քաշքշուկ: Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանին։ Համապատասխան ճշտումներ անելուց հետո Թադևոսյանը հետ զանգահարեց և ասաց. «Որևէ քաշքշոց չի եղել»։

Մեր ճշգրտող հարցին, թե փաստորեն ծնողների և պարոն Քյարամյանի հանդիպումը շատ նորմալ է անցե՞լ, որևէ միջադեպ չի եղե՞լ, եղավ հետևյալ արձագանքը. «Դուք ասեք (երևի՝ գրեք-խմբ.) այն, ինչ ես ձեզ ասացի»: 44-օրյա պատերազմում անհետ կորածի հորեղբայր, զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանը հետևյալ կերպ արձագանքեց մեր ունեցած տեղեկությանը. «Օրը կգա, բարին հետը, ամեն ինչ կիմանաք։ Հիմա որևէ մեկնաբանություն այդ հարցի վերաբերյալ չեմ անի։ Մենք խոսում, քննարկում, որոշում ենք, հետագա ընթացքի մասին դուք կիմանաք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արգիշտի Քարամյան Զոհված զինծառայողների ծնողներ Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին