f

Անկախ

Այս տարի «Քայլ դեպի տուն» եւ Պատանի առաջնորդների ճամբարի ծրագրերը չեն կազմակերպվի. Զարեհ Սինանյան


Վերջին 2 շաբաթների ընթացքում տեղեկանալով, որ պարբերաբար կազմակերպվելու են Չինաստանից բժշկական գույք ու սարքավորումներ բերող, մենք միացանք մեր ՊՆ-ի եւ ՄԱԿ-ի Պարենի միջազգային ծրագրին եւ միասին փորձեցինք գոյացնել այն ֆինանսավորումը, որը հնարավոր կդարձներ երկու թռիչքները Չինաստանից: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մեր սփյուռքյան կազմակերպությունները սիրահոժար մասնակցել են այդ գործընթացին, մեր խնդիրն էր պարզաբանել, թե ինչի կարիք ունենք: Արդյունքում կարողացանք գոյացնել կես մլն դոլար հաստատված եւ 50 հազար դոլար հաստատման փուլում հետեւյալ կազմակերպություններից. Էդուարդո Էռնեկյանի ընկերություններից (Արմենիա միջազգային օդանավակայաններ, Կոնվերսբանկ, Կարաս գինիներ), Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամից,«Սուրբ Սարգիս» մարդասիրական հիմնադրամից, ՀԲԸՄ-ից, նաեւ «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից:  Մենք փակեցինք ծախսերի մոտ կեսը, իսկ մնացած մասը «Իմ քայլը» հիմնադրամից եւ նաեւ պետական ռեսուրսներից»,-ասաց Սինանյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի «Քայլ դեպի տուն» եւ Պատանի առաջնորդների ճամբարի ծրագրերը իրականացնելը քիչ հավանական է թվում. «Ունեինք նաեւ երեք խոշոր համաժողովներ, որոնք պետք է կազմակերպվեին սեպտեմբերին, որի կազմակերպչական աշխատանքները սկսվել էին: Բայց այս պահին քանի որ օդային կապը Հայաստանի հետ ընդհատվել է եւ չգիտենք, թե երբ կվերականգնվի, այս ամենը փորձելու ենք անել առցանց»,-ասաց նա՝ հավելելով, որ չի կարելի թույլ տալ, որ կապը Սփյուռքի հետ ընդհատվի:

Սինանյանը նաև տեղեկացրեց, որ ռուսաստանում ունենք շատ հայրենակիցներ, որոնք ոչ կացարան ունեն, ոչ աշխատանք եւ ուզում են վերադառնալ հայրենիք:

«Խնդիրը բարդանում է նրանով, որ դրսում հայտնված մեր հայրենակիցներից շատերը հնարավոր է վարակված են կորոնավիրուսով, իսկ ոչ քաղաքացիներին շատ տեղերում բժշկական ծառայություններ չեն մատուցում: Այդ առումով, մեղմ ասած խնդիրը լուրջ է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիները հրաժարվել են հետևել ՀՀ դեսպանատան հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում, նրանք հրաժարվել են նաև դեսպանության  կողմից տրամադրվող սննդից, Սինանյանն ասաց, որ տեղյակ չէ այդ խնդրից, եւ որ նրանց հարցերով զբաղվում է ԱԳՆ-ն, որքան որ թույլ են տալիս Հայաստանի ռեսուրսները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին