f

Անկախ

Վահան Իշխանեան՝ Ծայրայեղ Կատարելապաշտը


 Պոսթըն, 1979, Յունիսի վերջը:

Ուսանողական տարիներուս, Պոսթընի մէջ հանդիպած էի մեր ընկերուհիներեն մէկուն՝ Մարալի հօրը, որ մասնագիտութեամբ հոգեբան էր(Ph.D), եւ որուն բնակարանը ամիս է մը աւելի մնալու պատեհութիւնը ունեցանք: Ան եղած էր որբանոցային դասընկերը Այնճարի Յառաջ Վարժարանի իմ մարմնակրթանքի ուսուցչիս՝ Անդրանիկ Քէնտիրճեանին(Ընկըլըզմանին):Այս հանգամանքը պատճառ մը աւելի եղաւ որ ընտանեօք մեզ՝ (զիս եւ ընկերս՝ Մարտիկ Պոյաճեանը)  ընդունին հարազատի նման... ջերմօրէն: Սակայն առաջին օրէն իսկ, սկսանք զրուցել, աւելի ճիշդը՝ «վիճիլ» ազգային, մարդկային, ույատկապէս կրօնական հարցերու շուրջ:Օրեր ետք իբրեւ եզրակացութիւն, ան ըսաւ.

--Կատարելապաշտութիւնը (perfectionism)հոգկան լուրջ հիւանդութիւն է,դուն «Կատարելապաշտ» մըն ես եւ պէտք է որ բուժուիս...:

Նման յայտարարութիւն մը հասցէիս ոչ միայն ցանկալի չէր, այլ նաեւ նոյնիսկ... վիրաւորական:Նման կարծիք մը իրմէ չէի սպասեր, մանաւանդ որ հաւատացեալ, հեզ ու վեհանձն անձնաւորութիւն մըն էր: Անշո'ւշտ ես մերժեցի զիս «բուժելու» իր առաջարկ-թելադրանքը ու փորձեցի ապացուցել, որ ինք աւելի պէտք ունի «բուժուելու» քան՝ ես, որովհետեւ ամէն մարդ հոգեկան հիւանդ էր իրեն համար: Նոյնի'սկ իր երեխաներուն (հինգ աղջիկ եւ երկու տղայ ունէր) մէջ, կը փորձէր հոգեկան հիւանդութիւն գտնել ու... ի հարկին նաև՝ բուժել:

Իրականութեան մէջ ես իսկապէս «Կատարելապաշտ» էի ու թէեւ մինչեւ հիմա տեսականօրէն նոյնն եմ, սակայն գործնապէս փոխուած եմ: Փոխուած եմ, որովհետեւ կեանքի կենսափորձը զիս «դաստիարակեց» ու սկսայ նախ ինքնութիւնս հաշտեցնել ու ներդաշնակել ԵՍ-իս հետ, եւ ապա  ըստ այնմկեցուածք ճշդելու ի հարկին... լռել: Նախ՝ հասկցայոր «Մեծն Ճշմարտութիւնը» ի հեճուկս բոլոր տեսակի մարդասիրական գեղեցիկ գաղափարախօսութիւններուն ու աստուածահաճոյ վարդապետութիւններուն, իր «անտառային» դաժան ու անգիր օրէնքներով հանդերձ, յարաբերական բնոյթ ունի ու զայն շրջանցելը այնքան ալ դիւրին չէ, չըսելու համար գրեթէ անհնարին է, մանաւանդ մեր ներկայ այլասերուած ժամանակներու ու այլանդակուածկեանքի յորձանուտին մէջ: Ու հասկցայնաեւ,որ նման խնդրայարոյց հարցերը բարձրաձայնելը միշտ չէ որ արդիւնաւէտ են, չըսելու համար՝ որ երբեմն նոյնի'սկ վնասաբեր են ու...անիմաստ:

Սիրելի Վահան՝

Այո' կեանքը զիս դաստիարակեց, իսկ դուն մնացիր նոյն ծայրայեղ «Կատարելապաշտ»ը մինչեւ կեանքիդ վերջը... :

Եւ ինչքան որ շուտ խանդավառուեցար ազգային ու համամարդկային յաջողութիւններով ու նուաճումներով, նոյն ուժգնութեամբ ալ արագօրէն հիասթափուեցար, ու թէեւ ազգային ու մարդկային բազում «սրբութիւններէ» յուսախաբ եղար, բայց առանց յուսահատուելու մնացիր յաւիտենական ընդդիմադիր ու պայքարեցար (բանիւ եւ գործով), հայրենի բոլոր իշխանութիւններու գործած սխալներուն դէմ:Այս մէկըոչ միայնկայծակնամաքուր Իրաւութիւն  այլ նաեւ՝գիտակցական Խիզախութիւնկ'ենթադրէ... :

Երեւան, 1980, Փետրուար:

Հաւաքուած էինք Նարինէ Թուխիկեանի (Աննա Պետրոսեանի եւ Լեւոն Թուխիկեանի դստեր) Ծնունդին առիթով, իրենց բնակարանը:Այս անգամ մեր հաւաքը ընկերային բնոյթ ունէր եւ ոչ թէ «խորհրդակցական»:

Ի դէպ, ճիշդ հասկցուելու համար պէտք է տեղեկացնեմ որ ինչպէս Ռազմիկ Դաւոյեանի եւ կամ Ռաֆայել Իշխանեանի բնակարանները, այնպէս ալ Աննա Պետրոսեանի մօտ ազգային կրթական եւ առհասարակ քաղաքական ու մշակութային հարցերու շուրջ «խոհրդակցական» հանդիպումներ կ'ունենայինք, ուր Նարիէի եւ իր քրոջ՝ Արմինէի կողքին ներկայ կ'ըլլային նաև Ռազմիկի տղան՝ Մհերն ու Իշխանեանի փոքր ուստրը՝ Վահանը, որոնք տարեկից ու «Գաղափարակից» պատանի ընկերներ էին: Անոնք ոչ միայն առիթ ունէին շփուելու  «մեր» հետ, այլեւ երբեմն կը սիրէին առանձնանալ հետսու հարցումներ կ'ուղղէին ինծի, յատկապէս Հ. Յ. դաշնակցութեան բնոյթի, ինչպէս նաեւ՝ անցեալիու ներկայի մասին:

Այդ օր Նարինէն իր սենեակը հրաւիրեց զիս ու տեղեկացուց, որ իրենք որոշած են «Ռուսական դպրոց մը հրդեհել, սակայն գոծելակերպի մասին վէճ ունին»: Երբ հարց տուի թէ «Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս», ան պատասխանեց.

--Դուք յաճախ խօսում էք ու պայքարում Ռուսական դպրոցներ փակելու եւ դրա փոխարէն հայկական դպրոցներ բանալու մասին... նոյնիսկ Արցախում: Մենք որոշել ենք «Պուշկինի» անուան ռուսական դպրոցը հրկիզել, սակայն ես պայման եմ դնում որ կամ աշակերտները դուրս հանենք եւ կամ ալ գիշերով գործենք... :

--Լա'ւ, յետո՞յ:

--Մհերը դժուարութեամբ համաձայնուեց, սակայն Վահանը ասում է որ «Գոգթէլ Մոլոթովը» հարկաւոր է նետել աշակերտների ներկայութեան, բայց նրանցից հեռու, առանց վնասելու որեւէ մէկին: Միայն վախեցնելու համար նրանց, որպէս զի  միւսների համար էլ դաս լինի... :

--Ի՞նչ, «Գոգթէլ Մոլոթո՞վ», էդ ո՞րտեղից գիտես:

--Պօղոսն է սովորացրել...

-- Ինչպէ՞ս թէ Պօղոսն է սովորացրել: Դա ի՞նչ է նշանակում:

--Այո, մենք հարցրել ենք, ինքն էլ բացատրել է մեզ թէ ո՞նց են պատրաստում «Գոգթէլ Մոլոթով»ը:

--Նարինէ ջան՝ «Աղուոր Աղջիկ», մեր նպատակը ոչ ռուսական դպրոցները ոչնչացնել է եւ ոչ ալ Հայ աշակերտին ստիպել հայկական դպրոց յաճախել: Ընդհակառակը՝ մենք պայքարում ենք որպէս զի հայկական դպրոցների ուսուցման ու ռուսերէնի դասաւանդման մակարդակներըլինեն այնքան բարձր ու որակեալ, որ Հայ աշակերտը ինք կամովին ուզենայ յաճախել հայկական դպրոց ու ռուսականի կարիքը չզգացուի: Այսպիսով ինքնաբերաբար ռուսական դպրոցների մի մասը կը փակուի ու կը վերածուի հայկականի...

Նարինէն ճիշդ հակցաւզիս: Աւելի ուշ խօսեցայ նաեւ Մհերի ու յատկապէս Վահանի հետ ու անոնք եւս հրաժարեցան «Գոգթէլ Մոլոթով»ի ծրագրեն... :

Վահան ջան՝

Այսպէս ծայրայեղ էիր դուն եւ մինչեւ վերջն ալմնացիր ծայրայեղ ու անհաշտ կատարելապաշտ մը, որ չկրցաւ մերուիլ ոչ ազգային եւ ոչ ալ համամարդկային կեանքին... :

Կը յիշե՞ս չէ: Այն ատեն դուք երեքդ կը հաւատայիք «Ազատութիւն կամ մահ» եւ կամ «Միայն զէնքով կայ Հայոց փրկութիւն» կարգախօսներուն: Սակայն հետագային Նարինէի մայրը՝ Աննա Պէտրոսեանը ձեզ կը սովորեցնէր «Մեռնելու փոխարէն՝ հակաւոր է ապրիլ  յանուն ազգի», որ թէիւ շատ աւելի դժուար է , սակայն շատ աւելի արդիւնաւէտ է քան՝ «ազգի համար մեռնիլը»: Իսկ ես կը բացատրէի թէ պէտք է ըլլայ «Միայն ՈՒԺով կայ հայոց փրկութիւն», որովհետեւ Մշակոյթը իր հերթին ինքնին պայքարի զէնք  է ու երբեմն շատ աւելի ազդու ու շինիչ քան՝աւերիչ իսկական զէնքերը... այնպէս ինչպէս կը հաւատային ու կը «կրուէին» նաեւ արուեստագէտներ Փապլօ Փիքասսոն ու Խորէն ՏէրՅարութեանը:

Այո' իմ գաղափարակից ընկեր՝ անհաւատալի է, սակայն փաստօրէն դուն չկաս արդէն, չկայ նաեւ Մհերը, սակայն այս չի նշանակեր որ Հայը հայացնելու, մարդը մարդկայնացնելու, աւելի ճիշդը՝ Հայը մարդկայնացնելուպայքարը աւարտած ու կասեցուած է արդէն: Ոչ՝ բնաւ երբեք: Կայ Նարինէն ու բազում Նարինէներ, Մհերներ ու Վահաններ, որոնք կը շարունակեն Հայկ նահապետով սկսած ազգային առաքելութիւնը, աւելի խելամիտ ու հաւասակշռուած կերպով,  առանց՝...ծայրայեղ կատարելապաշտութեան... :

                                                                                   Մովսէս Ծիրանի

Մովսես Հերկելյան Վահան Իշխանյան հիշողություններ Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին