Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ մայիսի 7-ից 19 երկրներում հաստատվել է կապիկի ջրծաղիկի վարակի 131 դեպք, ևս 106 դեպքեր ենթադրյալ են։ Գրում է Gazeta.ru-ն։
Կազմակերպությունում հավելել են, որ չնայած բռնկումը անսովոր է, դրա տարածումը մնում է «զսպված»: Նրանք նաև պարզաբանել են, որ հանդիպումները ջրծաղիկի թեմայով շարունակելու են։
«Մենք բոլորիդ կոչ ենք անում ուժեղացնել կապիկի ջրծաղիկի հսկողությունը՝ տեսնելու համար, թե ուր է փոխանցման մակարդակը և հասկանալու, թե ուր է այն տանում», - ասել է Սիլվի Բրիանդը։
Նրա խոսքերով՝ անհայտ է, թե արդյոք այս դեպքերը «այսբերգի գագաթն» էին, թե փոխանցման գագաթնակետն արդեն անցել է։