Առնվազն երկու երեխա է զոհվել, ավելի քան տասը մարդ վիրավորվել է ԱՄՆ Տեխաս նահանգի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է ABC News հեռուստաալիք՝ հղում կատարելով բժշկական ծառայություններին։
Ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործը ձերբակալվել է։ Միաժամանակ, հրապարակման մի քանի աղբյուրներ հայտարարել են, որ կրակոցներ արձակած անձը մահացած է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փենսիլվանիայի Ֆիլադելֆիայի Թեմփլ համալսարանի կամպուսի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ է վիրավորվել։