f

Անկախ

Կարեն Անդրեասյանը Բելառուսում քննարկել է քաղաքացիներին որակյալ իրավական աջակցություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր


Մայիսի 23-24-ը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարար Սերգեյ Խոմենկոյի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Բելառուս։

Նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում քննարկվել են երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հիմնական ուղղությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցերը։ Երկու գերատեսչությունների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։

Նախարար Անդրեասյանն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մինսկի մոսկովյան վարչական շրջանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժին և Բելառուսական նոտարական պալատի բազմաֆունկցիոնալ կենտրոն, ինչպես նաև Մինսկի քաղաքային գործադիր կենտրոնում ծանոթացել «Մեկ պատուհան» ծառայությանը։

Այցի շրջանակներում նախարար Անդրեասյանն այցելել է նաև Բելառուսի Դատական փորձաքննությունների պետական կոմիտե (ԴՓՊԿ) և հանդիպում ունեցել վերջինիս ղեկավար կազմի հետ՝ ծանոթանալով կենտրոնի բազմապրոֆիլ լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանն ու դրանցում իրականացվող հետազոտություններին, ԴՓՊԿ-ի որակավորման բարձրացման ու կադրերի պատրաստման ինստիտուտի և գիտագործնական կենտրոնի գործունեությանը։ Կոմիտե այցելության ընթացքում ստորագրվել է նաև համագործակցության համաձայնագիր։

Հայաստան Կարեն Անդրեասյան ՀՀ Արդարադատության նախարարություն

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին