f

Անկախ

Դատավորի քամահրական վերաբերմունքն անընդունելի է, դիմելու ենք ԲԴԽ և պահանջելու ենք դատն անցկացնել դռնբաց․ Կարին Տոնոյան


«5165» շարժման ղեկավար, Ազգային հերոս Արգիշտի Տոնոյանի մայրը Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Դիմում եմ բոլոր խիղճ ու հոգու պարտք ունեցող հայերին,

 

 

-Սիրելի հայրենակիցներ, արդեն տևական ժամանակ է, որ մենք՝ զոհվածների ծնողներս, փորձում ենք արդարադատության միջոցով ստանալ մեզ հուզող գոնե 2 հարցի պատասխան՝

ՈՎՔԵՐ ԴԱՎԱՃԱՆԵՑԻՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԵՎ

ՈՎՔԵՐ ՍՊԱՆԵՑԻՆ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ:

Տեղեկացնելով, որ մինչև վերջերս հարուցված որևէ քրեական գործով, օրենքի կոպիտ խախտումով դատախազությունը տուժող կողմ չէր ճանաչել, տուժողի կարգավիճակ չէր տվել 5000 զոհվածներից, 12 000 վիրավորներից և բազմահազար տեղահանվածներից և ոչ մեկին, անընդունելի ենք համարում այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի (որի նշանակումը նույնպես կատարվել է օրենքի ակնհայտ խախտմամբ՝ ոչ էլեկտրոնային տարբերակով, ոչ էլ այբբենական ցանկով) կողմից քամահրական վերաբերմունքով հարցադրումը մեղադրող կողմի՝ մեզ երրորդ անձի կարգավիճակ տալու միջնորդությանը, թե այդ ինչ պիտի ասեն զոհվածների ծնողները, որ մեղադրող կողմը չի նշել կամ չի նշելու....

Այս բացահայտ քամահրանքին մի քանի ծնողի արդարացի վրդովմունքը վերաճեց վիճաբանության, որի արդյունքում դատավորը որոշեց բոլոր ծնողներին և լրատվամիջոցներին նույնպես զրկել դատավարությանը մասնակցելու իրավունքից և հայտարարեց, որ այդուհետ կտարվեն դատական դռնփակ նիստեր:

Սա մենք՝ ծնողներս, դիտարկում ենք որպես ակնհայտ անհարգալից վերաբերմունք մեր նկատմամբ և մեր՝ տուժողներիս իրավունքների խախտում, ինչպես նաև նիկոլիզմին հատուկ միտում՝ գաղտնի դատավարությամբ քողարկել կատարված դավաճանության բացահայտվելիք դրվագների սահմռկելիությունը, թաքցնել ճշմարտությունը և անդառնալի դարձնել իրականացրած որոշումները:

Ուստի վաղը՝ մայիսի 26-ին ժամը 11-ին ծնողներով կդիմենք ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ԲԴԽ-ին (հասցե՝ Կորյունի 17) և կպահանջենք, հաշվի առնելով այս դատական գործի կարևորությունը և ծնողներիս հոգեբանական ծայրահեղ ծանր ու սահմանային վիճակը, չեղարկել այդ որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թույլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:

Բոլոր նրանց, ում համար կարևոր է մեր երկրում արդարադատության հաղթանակը, ով իր հոգում պարտք ունի մեր նահատակ զավակների առջև, խնդրում ենք վաղը լինել մեր կողքին և միասին պայքարենք հանուն արդարության՝ բացահայտելու ՀՀ-ի դեմ գործած պետական դավաճանությունն իր ողջ անողոքությամբ:

Մեզ մենակ չթողնեք»:

Կարին Տոնոյան ՖԲ Գրառում Դատարան Հայաստան

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին