Հյուսիսային Կորեայում մեկ օրում հայտնաբերվել է բարձր ջերմություն ունեցող 115970 մարդ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Երկրում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 3,06 միլիոնը, որից ավելի քան 2,74 միլիոնն ապաքինվել է։ Գրում է Russian.rt.com-ը։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ավելի վաղ ասել էր, որ հարցում է ուղարկվել ԿԺԴՀ իշխանություններին՝ խնդրելով տվյալներ տրամադրել երկրում կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ։
Իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը NSN-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԿԺԴՀ-ում համաճարակի հետ կապված իրավիճակը։