f

Անկախ

ԱՄՆ-ի դեսպանը դեռ ասելիք չունի՞ լրագրողներին հավատարմագրումից զրկելու «ժողովրդավարական» նոր լրամշակաման մասին


ԱՄՆ-ի դեսպանը դեռ ասելիք չունի՞ լրագրողներին հավատարմագրումից զրկելու «ժողովրդավարական» նոր լրամշակաման մասին։ Ե՛ս ունեմ։

Ուրեմն, դեռ 1990-ականների սկզբից են իշխանությունները փորձել իրենց անցանկալի լրատվամիջոցներին ու լրագրողներին ներքին կարգով զրկել հավատարմագրումից, բայց ոչ ոք չէր համարձակվել դա դարձնել համատարած ու պաշտպանել օրենքով. դրան գնաց միայն իրեն լրագրող համարող և ընտանեկան թերթ ունեցող վարչապետի թիմը, որին կողքից իր հայտարարություններով երես է տալիս կոնկրետ մի երկրի դեսպան առնվազն: Ես պատահական զուգադիպություն չեմ համարում դեսպանի հայտարարություններից երկու-երեք օր անց նման լրամշակում անելու համարձակությունը։

Ինչևէ։ Լրատվամիջոցների դեպքերն առավել հայտնի են, աղմուկ է եղել, բայց լրագրողների դեպքերը շատ սուսուփուս են անցել։ Ուրեմն, 30 տարի շարունակ իշխանությունները փորձել են ազդեցիկ լրատվամիջոցներին ուղղորդել, թե իրենց ո՛ր լրագրողին հավատարմագրեն իրենց աշխատանքը լուսաբանելու համար։ Երկրի հենց ղեկավարի՞ց կախված լիներ, թե լրատվամիջոցներով զբաղվող նրա նշանակած անձից, միևնույն է՝ ղեկավարին է վերագրվում։ Այդ հարցում մի քիչ ավելի պասիվ էին Սերժ Սարգսյանի նախագահման ժամանակ, առավել ակտիվ՝ Ռոբերտ Քոչարյանի, բավական ագրեսիվ՝ Լևոն Տեր Պետրոսյանի նախագահման օրոք։

Վայ էն լրագրողին, որի ղեկավարը դրանց կամակատարն էր...Ու շատ քիչ լրատվամիջոցների ղեկավարներ կարող էին նախագահականից նման հորդոր անողին ուղարկել՝ ուր որ պետք է։ Ավելին ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի լրատվական թիմն իրեն այդպես էր պահում նաև 2008-ի ընտրարշավում, երբ Տեր-Պետրոսյանն ընդամենն ընդդիմության թեկնածու էր։

Նրա երբեմնի խոսնակ Լևոն Զուրաբյանը համարձակվում էր անգամ «Ազատություն» ռադիոկայանին հրահանգներ տալ, օրինակ, որ եթերում իրենց թեկնածուի մասին ասվի ոչ թե նախկին նախագահ, այլ առաջին նախագահ (ահա թե որտեղից է գալիս «նախկին» բառի հանդեպ հակակրանքը)։

Բայց բուն թեմային վերադառնամ. նույն ընտրարշավի ժամանակ իր ասուլիսին մի անգամ Զուրաբյանը չթաքցրեց էլ հիասթափությունը, որ «Ազատությունից» ես եմ ներկա իր ասուլիսին՝ բա Էսինչ Էսինչյանն ինչու՞ չի եկել...Բայց Զուրաբյանի բոլոր էդ ջանքերը հիմա սրանց դեմ ընդամենը երեխայական լեգոյահավաքություն են...

Էլի վերադառնամ սկզբին, ժողովրդավարության բաստիոն համարված Արևմու՛տք, որիդ արժեքներն եմ դավանել ու տարածել ողջ մասնագիտական կյանքումս, (համընկնում է գրեթե ողջ գիտակցական կյանքիս հետ), հակաժողովրդավարին էսքան երես եք տալիս, որ հետո ի՞նչ անեք...

 

Ռուզան Խաչատրյան ՖԲ Գրառում Արևմուտք լրագրողների հավատարմագրում Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին