Երշիկեղենի կանոնավոր օգտագործումը կարող է բացասաբար ազդել արյան ճնշման վրա և օրգանիզմում բորբոքումներ առաջացնել։ Այդ մասին «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան Մարինա Մակիշան։ Գրում է Gazeta.ru-։
Ցանկացած երշիկ բարձր կալորիականությամբ մթերք է, որի մշտական օգտագործումը կբերի քաշի ավելացման և կարող է առաջացնել նյութափոխանակության խանգարումներ։ Սա սպառնում է բորբոքային պրոցեսների և լուրջ հիվանդությունների զարգացմանը։
«Նման մթերքները, որպես կանոն, շատ աղ են պարունակում, և օրգանիզմում աղի ավելցուկը վնասակար է նաև անոթների, հատկապես զարկերակային ճնշում ունեցող մարդկանց համար»,- ասել է դիետոլոգը։
Մասնագետը խորհուրդ է տվել հացահատիկային հացի և բանջարեղենի հետ միասին երշիկ ուտել, առողջ մարդը կարող է օրական ուտել մոտ հարյուր գրամ ցանկացած տեսակի երշիկ՝ առանց առողջությանը էական վնաս հասցնելու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսները դժգոհել են երշիկեղենի, պահածոների ու կաթնամթերքի որակից։